Սաշա Աֆյան
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սաշա Աֆյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1954 (70 տարեկան) |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Սաշա Միքայելի Աֆյան (23 օգոստոսի 1954 թ., Ադրբեջանական ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Փիփ գյուղ), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավարտել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը։
- 1983-1985 թթ. ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցում,
- Ավարտել է ՌԴ ՆԳՆ Ռոստովի բարձրագույն իրավաբանական հեռակա դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ։
Ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973-1975 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1980-1983 թթ. - ծառայել է Երևանի ՆԳՎ ՊՊԾ միլիցիայի գնդում, որպես միլիցիոներ, ջոկի հրամանատար,
- 1985-1992 թթ. - Երևանի ՆԳՎ ՊՊԾ միլիցիայի գնդի վաշտի հրամանատար,
- 1992-1993 թթ. - Երևանի ՆԳՎ Սպանդարյանի ՆԳ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ։
- 1993 թ. ազատվել է ՆԳՆ համակարգում ծառայությունից։
- 1994 թվականին կրկին անցել է ծառայության և մինչև 1995 թ. զբաղեցրել Մասիսի ՆԳ բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը,
- 1996-1997 թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի ծառայության բաժանմունքի ավագ տեսուչ,
- 1997-1999 թթ. - Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ,
- 1999-2000 թթ. - Երևանի ՆԳ վարչության Կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալ,
- 2000 թ. - Երևանի ՆԳՎ ՊՊԾ միլիցիայի գնդի հրամանատար,
- 2000-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
- 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։
- 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[1]։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
- 2012 թ. ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է.
- 1988 թ. ՀԽՍՀ ԳԽՆ հրամանագրով Հասարակական կարգի պահպանության գերազանց ծառայության համար մեդալով,
- 2004 թ. Մարտական ծառայության մեդալով,
- 2006 թ. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
- 2009 թ. ՀՀ վարչապետի շնորհակալգրով։
- 2010 թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2011 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3]։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։