Սաշա Աֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Աֆյան
Ծնվել էօգոստոսի 23, 1954(1954-08-23) (69 տարեկան)
Մասնագիտությունոստիկան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Սաշա Միքայելի Աֆյան (23 օգոստոսի 1954 թ., Ադրբեջանական ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Փիփ գյուղ), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավարտել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը։
  • 1983-1985 թթ. ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցում,
  • Ավարտել է ՌԴ ՆԳՆ Ռոստովի բարձրագույն իրավաբանական հեռակա դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ։

Ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1975 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1980-1983 թթ. - ծառայել է Երևանի ՆԳՎ ՊՊԾ միլիցիայի գնդում, որպես միլիցիոներ, ջոկի հրամանատար,
  • 1985-1992 թթ. - Երևանի ՆԳՎ ՊՊԾ միլիցիայի գնդի վաշտի հրամանատար,
  • 1992-1993 թթ. - Երևանի ՆԳՎ Սպանդարյանի ՆԳ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ։
  • 1993 թ. ազատվել է ՆԳՆ համակարգում ծառայությունից։
  • 1994 թվականին կրկին անցել է ծառայության և մինչև 1995 թ. զբաղեցրել Մասիսի ՆԳ բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը,
  • 1996-1997 թթ. - Գյումրիի ՆԳ բաժնի ծառայության բաժանմունքի ավագ տեսուչ,
  • 1997-1999 թթ. - Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ,
  • 1999-2000 թթ. - Երևանի ՆԳ վարչության Կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալ,
  • 2000 թ. - Երևանի ՆԳՎ ՊՊԾ միլիցիայի գնդի հրամանատար,
  • 2000-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
  • 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։
  • 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[1]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է.

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]