Սանտա Անա տաճար
Սանտա Անա տաճար իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias | |
---|---|
Տաճարի հիմնական ճակատամասը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, հուշարձան և փոքր բազիլիկ |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Լաս Պալմաս[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Կանարյան կղզիների արքեպիսկոպոսարան |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Մասն է | Vegueta? |
Կազմված է | Գմբեթ |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Աննա |
Անվանված | Աննա |
Ճարտարապետ | Q9014945? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա, նեոդասականություն |
Կառուցման սկիզբ | 1497 |
Կառուցման ավարտ | Մեր օրեր |
Շինանյութ | հրաբխային ապար |
Cathedral of Santa Ana, Las Palmas de Gran Canaria Վիքիպահեստում |
Սանտա-Անա տաճար[2] (իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias), տաճարային համալիր Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում։ Նվիրված է Սուրբ Աննային՝ քաղաքի հովանավորին։ Հանդիսանում է Սևիլյան արքեպիսկոպոսարանի Կանարյան կղզիների բաժին[3]։
Սանտա Անա տաճարը տեղակայված է Վեգետա քաղաքի պատմական հատվածում՝ Սուրբ Աննայի հրապարակում։ 1487 թվականին կաթոլիկ թագավորների կողմից հայտարարված Գրան Կանարիա կղզու վրա տաճարի շինությունը սկսվել է միայն 1497 թվականին։ 1557 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը դադարեցվեց։ Միայն 1781 թվականից շինարարությունը վերսկսվեց և շաունակվում է մինչ օրս։ Այդ պատճառով է որ տաճարը առանձնանում է ճարտարապետական երկու ոճով․ ինտերիերում գերակշռում է ուշ գոթիկան, իսկ տաճարի արտաքին տեսքը նեոկլասիցիզմի օրինակ է[4]։ Որոշ դետալներ արված են բարոկկո ոճով։
Տաճարի մի մասը և կամարները պատրաստված են Սան-Լորենցոյի քարհանքերից բերված կապույտ քարից։ Շինարարության ընթացքում օգտագործվել են նաև հրաբխային քար, ծակոտկեն նյութ։
Եռահարկ տաճարում տեղակայված է 13 մատուռ։
Լաս Պալմասի տաճարը միակն էր Կանարյան կղզներում մինչև 1819 թ․[5] , երբ այն հիմնադրեց Սան Կրիստոբալ դե Լա Լագունայի Հռոմի կաթոլիկ թեմը, որի իրավասության տակ են գտնվում Սանտա Կրուզ դե Տեներիֆի կղզիները[5]։
1894 թ. Հռոմի Պապ Լեո XIII- ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ[6]։ 1974 թ. Մայիսի 24-ին տաճարը ճանաչվեց որպես պատմական հուշարձան[7]։
Ներկայումս տաճարը կղզեխմբի ամենամեծ կրոնական կառույցն է։ Դրա ներսում ստեղծվել է թեմական թանգարան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ БРЭ/Лас-Пальмас
- ↑ Diocesis de Canarias
- ↑ Канарский собор
- ↑ 5,0 5,1 «Datos historicos del templo catedral de Tenerife». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Padre José Cueto». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Decreto 1689/1974, de 24 de mayo, por el que se declara monumento histórico-artístico de carácter nacional la Catedral de Las Palmas de Gran Canaria