Jump to content

Սանտա Անա տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Անա տաճար
իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias
Տաճարի հիմնական ճակատամասը
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, հուշարձան և փոքր բազիլիկ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԼաս Պալմաս[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԿանարյան կղզիների արքեպիսկոպոսարան
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1570[1]
Մասն էVegueta?
Կազմված էԳմբեթ
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2]
ՆվիրվածԱննա
ԱնվանվածԱննա
ՃարտարապետQ9014945?
Ճարտարապետական ոճԳոթիկա, նեոդասականություն
Կառուցման սկիզբ1497
Կառուցման ավարտՄեր օրեր
Հիմնադրված1570[1]
Շինանյութհրաբխային ապար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Santa Ana, Las Palmas de Gran Canaria Վիքիպահեստում

Սանտա-Անա տաճար[3] (իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias), տաճարային համալիր Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում։ Նվիրված է Սուրբ Աննային՝ քաղաքի հովանավորին։ Հանդիսանում է Սևիլյան արքեպիսկոպոսարանի Կանարյան կղզիների բաժին[4]։

Սանտա Անա տաճարը տեղակայված է Վեգետա քաղաքի պատմական հատվածում՝ Սուրբ Աննայի հրապարակում։ 1487 թվականին կաթոլիկ թագավորների կողմից հայտարարված Գրան Կանարիա կղզու վրա տաճարի շինությունը սկսվել է միայն 1497 թվականին։ 1557 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը դադարեցվեց։ Միայն 1781 թվականից շինարարությունը վերսկսվեց և շաունակվում է մինչ օրս։ Այդ պատճառով է որ տաճարը առանձնանում է ճարտարապետական երկու ոճով․ ինտերիերում գերակշռում է ուշ գոթիկան, իսկ տաճարի արտաքին տեսքը նեոկլասիցիզմի օրինակ է[5]։ Որոշ դետալներ արված են բարոկկո ոճով։

Տաճարի մի մասը և կամարները պատրաստված են Սան-Լորենցոյի քարհանքերից բերված կապույտ քարից։ Շինարարության ընթացքում օգտագործվել են նաև հրաբխային քար, ծակոտկեն նյութ։

Եռահարկ տաճարում տեղակայված է 13 մատուռ։

Լաս Պալմասի տաճարը միակն էր Կանարյան կղզներում մինչև 1819 թ․[6] , երբ այն հիմնադրեց Սան Կրիստոբալ դե Լա Լագունայի Հռոմի կաթոլիկ թեմը, որի իրավասության տակ են գտնվում Սանտա Կրուզ դե Տեներիֆի կղզիները[6]։

1894 թ. Հռոմի Պապ Լեո XIII- ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ[7]։ 1974 թ. Մայիսի 24-ին տաճարը ճանաչվեց որպես պատմական հուշարձան[8]։

Ներկայումս տաճարը կղզեխմբի ամենամեծ կրոնական կառույցն է։ Դրա ներսում ստեղծվել է թեմական թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www3.gobiernodecanarias.org/medusa/wiki/index.php?title=Catedral_Bas%C3%ADlica_de_Santa_Ana#:~:text=La%20construcci%C3%B3n%20de%20este%20templo,desde%201781%20hasta%20la%20actualidad
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. БРЭ/Лас-Пальмас
  4. Diocesis de Canarias
  5. Канарский собор
  6. 6,0 6,1 «Datos historicos del templo catedral de Tenerife». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  7. «Padre José Cueto». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  8. Decreto 1689/1974, de 24 de mayo, por el que se declara monumento histórico-artístico de carácter nacional la Catedral de Las Palmas de Gran Canaria