Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն
Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | օգոստոսի 2, 1932 |
Գլխադասային գրասենյակ | Imperial Society for the Encouragement of the Arts Building, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կայք | spbsh.ru |
Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն (ռուս.՝ Санкт-Петербургский Союз художников), հիմնադրվել է 1932 թվականի օգոստոսի 2-ին, երբ Լենինգրադի նկարիչների ընդհանուր ժողովում ձևավորվել է Խորհրդային նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղը (ЛОССХ): Նրա ստեղծումն արագացրել է 1932 թվականի գարնանը ընդունված «Գրական և գեղարվեստական կազմակերպությունների վերակազմավորման մասին» Կենտրոնական կոմիտեի որոշումը[1], որտեղ, մասնավորապես, նախատեսում էին գոյություն ունեցող գրական և գեղարվեստական կազմակերպությունների և խմբերի լուծարման և միասնական ստեղծագործական միությունների ձևավորումը։ 1943-1959 թվականներին միությունը կոչվել է «Խորհրդային նկարիչների Լենինգրադի միություն» (ЛССХ): 1959-1968 թվականներին ՌՍՖՍՀ նկարիչների միությանն անդամակցելուց հետո կոչվել է «ՌՍՖՍՌ նկարիչների միության Լենինգրադյան մասնաճյուղ», 1968-1989 թվականներին` ՌՍՖՍՌ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպությունը» (ЛОСХ), 1989 թվականի մարտի 16-ին` «Նկարիչների լենինգրադյան միություն» (ЛСХ): Քաղաքի անվանափոխությունից հետո կոչվել է «Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն» (СПбСХ):
Նկարիչների միությունը հիմնականում պահպանել է գլխավոր «հիմնադիր-նվիրատուների» ավանդույթները` Ռուս նկարիչների միություն, Արվեստի խթանման ընկերություն, Արխիպ Կուինջիի անվան նկարիչների միություն։ Տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգի նկարիչների միությունը եղել է ռուս արվեստագետների ամենահզոր ստեղծագործական կազմակերպություններից մեկը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միությունը ներառում է 11 (տասնմեկ) ստեղծագործական միավորումներ (բաժիններ)` գեղանկարի, գրաֆիկայի, քանդակագործության, կերամիկայի, կիրառական արվեստի, թատրոնի և կինոյի, մոնումենտալ արվեստի, պլակատի, քննադատության և արվեստաբանության, լուսանկարչության, վերականգնման։ Միությունն ունի շուրջ 3500 անդամներ։
Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուզմա Պետրով-Վոդկին (1932-1937)
- Մատվեյ Մանիզեր (1937-1941)
- Վլադիմիր Սերով (1941-1948)
- Յարոսլավ Նիկոլաև (1948-1951)
- Վասիլի Սոկոլով (1951-1953)
- Գրիգորի Կոսով (1953-1953),
- Իոսիֆ Սերեբրյանի (1954-1957)
- Վասիլի Սոկոլով (1957-1962)
- Միխայիլ Անիկուշին (1962-1972)
- Պյոտր Ֆոմին (1972-1975)
- Բորիս Ուգարով (1975-1979)
- Յուրի Լոխովինին (1979-1986)
- Միխայիլ Անիկուշին (1986-1990)
- Եվգենի Մալցև (1990-1997)
- Ալբերտ Չարկին (1997-2017)
- Ալեքսանդր Սայկով (2017 թվականից)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Первая выставка ленинградских художников. — Л: Русский музей, 1935.
- Первая выставка художников-фронтовиков. Каталог. — Л: Военгиз, 1943.
- Выставка «Героическая оборона Ленинграда». Очерк-путеводитель. — Л — М: Искусство, 1945.
- Третья выставка работ художников ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945.
- Памяти И. И. Бродского. Воспоминания. Документы. Письма. — Л: Художник РСФСР, 1959.
- Подвиг века. Художники, скульпторы, архитекторы, искусствоведы в годы Великой Отечественной войны и блокады Ленинграда. Л: Лениздат, 1969.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.32.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.22.
- Справочник членов Союза художников СССР. Т.1,2. М., Советский художник, 1979.
- Гусев В. А., Леняшин В. А. Ленинградскому изобразительному искусству шестьдесят лет. // Гапеева В. И., Гусев В. А., Цветова А. В. Изобразительное искусство Ленинграда. — Л: Художник РСФСР, 1981.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.1. М., Искусство, 1983.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С.130.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.2. СПб., 1995.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб, НП-Принт, 2007.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб, Первоцвет, 2007.
- Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010.
- Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1-2. СПб, Петрополис, 2014.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Санкт-Петербургского союза художников
- История Петербурга Արխիվացված 2012-05-11 Wayback Machine
- Юбилейная выставка к 75-летию СПбСХ(չաշխատող հղում)
- Иванов С. В. Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն» հոդվածին։ |