Սան Գոնսալու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Գոնսալու
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էսեպտեմբերի 22, 1890[1] թ.
Մակերես249,142 կմ²
ԲԾՄ19±1 մետր
Բնակչություն896 744 մարդ (2022)[2]
Հեռախոսային կոդ21
Փոստային դասիչ24400-000 a 24799-999
Պաշտոնական կայքsaogoncalo.rj.gov.br
Սան Գոնսալու (Բրազիլիա)##
Սան Գոնսալու (Բրազիլիա)

Սան Գոնսալու (պորտ.՝ São Gonçalo, sɐ̃w ɡõˈsalu), քաղաք և համայնք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում, Գուանաբարա ծովածոցի ափին, ծովի մակերևույթից 19 մետր բարձրության վրա։ Մտնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի մետրոպոլիսային տարածքի մեջ։ 2018 թվականի տվյալներով ուներ 1.077.687 բնակիչ և բնակչության թվաքանակով նահանգում զբաղեցնում էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն մայրաքաղաքին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 6.379.169 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 6.640,60 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,782 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Սան Գոնսալոյում 249 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում էր 973.372 մարդi[3]: Նրա համայնքային սահմանագծի ներսում է ընկած 2006 թվականին հիմնադրված Գուանաբարա բնապահպանական կայանի ընդհանուր տարածքի 4 տոկոսը, որը կազմում է մոտավորապես 1,936 հեկտար[4], ինչպես նաև «Ատլանտյան բնապահպանական խճանկար» անվանումը կրող միավորի մի մասը.[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սելիո Ֆեռնանդինիո դե Մորեաս - «ումբանդա բրանկա» աղանդի հիմնադիր[6]
  • Վինիսիուս Ժունիոր - պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ» թիմի խաղացող
  • Էլտոն Առուդա - նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, դարպասապահ
  • Մարսելո Ֆրեիշո - քաղաքական գործիչ, հաղորդավար, պրոֆեսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://cidades.ibge.gov.br/brasil/rj/sao-goncalo/historico
  2. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  3. IBGEefault.php
  4. ESEC da Guanabara (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Costa, Cláudia; Lamas, Ivana; Fernandes, Rosan (2010 թ․ դեկտեմբեր), Planejamento Estratégico do Mosaico Central Fluminense (PDF) (Portuguese), Reserva da Biosfera da Mata Atlântica, էջ 13, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Saidenberg, Theresa. "Como surgiu a Umbanda em nosso país: 70° aniversário de uma religião brasileira." Revista Planeta, São Paulo, N. 75, December 1978. p. 34-35.and

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]