Jump to content

Սամվել Մարգարյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Մարգարյան
Ծնվել է1952
ԾննդավայրԵրազգավորս, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Սամվել Սիրեկանի Մարգարյան (1952, Երազգավորս, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականին Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ «Շիրակ» թերթի խմբագիրն է։ Հրատարակել է բանաստեղծական 21 ժողովածու։ Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ուկրաիներեն։

  • Սրբազան լեռնաշխարհ, Երևան, 2013։
  • Խաղաղ գետահովիտ, խռով լեռնահովիտ, Երևան, 2011։
  • Աշխարհի հուրիներին, Երևան, 2008։
  • Մեղրագետ, Երևան, 2005։
  • Երազգավորս, Երևան, 1991։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
  • 2010 թվականին արժանացել է «Անմար կրակներ» հասարակական կազմակերպության «Հայոց արծիվ» Ոսկե մեդալի։
  • 2009 թվականին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
  • 2008 թվականին արժանացել է Գյումրիի քաղաքապետարանի «Վարպետ» ոսկյա կրծքանշանի։
  • 1983 թվականին արժանացել է ՀԳՄ Լենինականի բաժանմունքի Ավ. Իսահակյանին նվիրված մրցույթի 2-րդ մրցանակի։
  • Հայկ Խաչատրյան. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».