Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան
Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռոստովի մարզ |
Հիմնադրվել է | 1977 |
Կայք | museum.ru/M1596 |
Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան (Սալսկի ժողովրդական նկարիչ Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան, ռուս.՝ Сальский музей имени народного художника В. К. Нечитайло), գեղարվեստական թանգարան Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Հիմնադրվել է 1977 թվականին։ Թանգարանի ֆոնդերում կան 3030 ցուցանմուշներ։ Ցուցահանդեսային սրահներն ունեն 504 քմ տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի հոկտեմբերի 13-ին ՌԽՖՍՌ նկարիչնեի միության քարտուղարության որոշմամբ Սալսկ քաղաքին է նվիրաբերվել ժամանակակից կերպարվեստի հավաքածու՝ բաղկացած 72 գեղանկարներից, 26 գրաֆիկայից և 47 քանդակներից։ Արվեստի ստեղծագործությունների փոխանցումը տեղի է ունեցել Սալսկիում պատկերասրահի բացման կապակցությամբ։ Առաջին հավաքածուի ձևավորմանը նպաստել է ՌԽՖՍՌ ժողովրդական նկարիչ Վասիլի Կիրիլովիչ Նեչիտայլոն։
Ժողովրդական պատգամավորների Սալսկի խորհրդի գործադիր կոմիտեն 1977 թվականի նոյեմբերի 11-ին քաղաքի ազգային պատկերասրահի բացման մասին որոշում է ընդունել և մանկական արվեստի դպրոցի տնօրեն Վ. Ա. Շեխովցովին հանձնարարել է ՌԽՖՍՌ նկարիչների միության կողմից ներկայացված աշխատանքներից ցուցադրություն կազմակերպելու և կամավոր հիմունքներով պատկերասրահ բացելու համար։
Գեղարվեստի պատկերասրահն առաջին այցելուներին ընդունել է 1978 թվականի հունվարի 12-ին։ 1978 թվականին պատկերասրահը դարձել է Ռոստովի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղ։ Տարվա վերջում հաստատվել է թանգարանի կարգավիճակը, իսկ 1979 թվականին պատկերասրահը դարձել է պետական հաստատություն։
Հիմնական Էքսկուրսիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարների ժանրեր
- Նկարիչ Վ. Կ. Նեչիտայլոյի կյանքն ու գործունեությունը
- «Իմ լուսավոր տխրություն»՝ Պուշկին
- Առաջին ծանոթությունը Վ. Կ. Նեչիտայլոյի հետ
- Ժողովրդական խաղալիքների հեքիաթային աշխարհ
- Աշխարհը հիշում է փրկությունը
- «Մեր տափաստանային երկիրը»
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հավաքածուն ներառում էր գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են` Վասիլի Եֆանովը, Բորիս Ուգարովը, Օլեգ Կոմովը, Վ. Կ. Նեչիտայլոն, Վ. Գ. Ցիպլակովը, Պ. Պ. Օսսովսկին, Դմիտրի Մոչալսկին, Անդրեյ Լիսենկոն, Մ. Վ. Սավչենկովան, Վիկտոր Սորոկինը, Յուրի Սկորիկովը և այլք[1]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստովի մարզ, Սալսկ քաղաք, Լենինի 11
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственный областной сальский музей имени народного художника РСФСР В. К. Нечитайло. М.: «Белый город», 2008. С. 3.