Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
Հիմնադրվել է1977
Կայքmuseum.ru/M1596
Քարտեզ
Քարտեզ

Սալսկի Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան (Սալսկի ժողովրդական նկարիչ Վ. Կ. Նեչիտայլոյի անվան թանգարան, ռուս.՝ Сальский музей имени народного художника В. К. Нечитайло), գեղարվեստական թանգարան Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Հիմնադրվել է 1977 թվականին։ Թանգարանի ֆոնդերում կան 3030 ցուցանմուշներ։ Ցուցահանդեսային սրահներն ունեն 504 քմ տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հոկտեմբերի 13-ին ՌԽՖՍՌ նկարիչնեի միության քարտուղարության որոշմամբ Սալսկ քաղաքին է նվիրաբերվել ժամանակակից կերպարվեստի հավաքածու՝ բաղկացած 72 գեղանկարներից, 26 գրաֆիկայից և 47 քանդակներից։ Արվեստի ստեղծագործությունների փոխանցումը տեղի է ունեցել Սալսկիում պատկերասրահի բացման կապակցությամբ։ Առաջին հավաքածուի ձևավորմանը նպաստել է ՌԽՖՍՌ ժողովրդական նկարիչ Վասիլի Կիրիլովիչ Նեչիտայլոն։

Ժողովրդական պատգամավորների Սալսկի խորհրդի գործադիր կոմիտեն 1977 թվականի նոյեմբերի 11-ին քաղաքի ազգային պատկերասրահի բացման մասին որոշում է ընդունել և մանկական արվեստի դպրոցի տնօրեն Վ. Ա. Շեխովցովին հանձնարարել է ՌԽՖՍՌ նկարիչների միության կողմից ներկայացված աշխատանքներից ցուցադրություն կազմակերպելու և կամավոր հիմունքներով պատկերասրահ բացելու համար։

Գեղարվեստի պատկերասրահն առաջին այցելուներին ընդունել է 1978 թվականի հունվարի 12-ին։ 1978 թվականին պատկերասրահը դարձել է Ռոստովի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղ։ Տարվա վերջում հաստատվել է թանգարանի կարգավիճակը, իսկ 1979 թվականին պատկերասրահը դարձել է պետական հաստատություն։

Հիմնական Էքսկուրսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցասրահ
  • Նկարների ժանրեր
  • Նկարիչ Վ. Կ. Նեչիտայլոյի կյանքն ու գործունեությունը
  • «Իմ լուսավոր տխրություն»՝ Պուշկին
  • Առաջին ծանոթությունը Վ. Կ. Նեչիտայլոյի հետ
  • Ժողովրդական խաղալիքների հեքիաթային աշխարհ
  • Աշխարհը հիշում է փրկությունը
  • «Մեր տափաստանային երկիրը»
Ցուցադրություն թանգարանում

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հավաքածուն ներառում էր գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են` Վասիլի Եֆանովը, Բորիս Ուգարովը, Օլեգ Կոմովը, Վ. Կ. Նեչիտայլոն, Վ. Գ. Ցիպլակովը, Պ. Պ. Օսսովսկին, Դմիտրի Մոչալսկին, Անդրեյ Լիսենկոն, Մ. Վ. Սավչենկովան, Վիկտոր Սորոկինը, Յուրի Սկորիկովը և այլք[1]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный областной сальский музей имени народного художника РСФСР В. К. Нечитайло. М.: «Белый город», 2008. С. 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]