Յուրի Սկորիկով
Յուրի Սկորիկով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1924 |
Ծննդավայր | Նալչիկ, Kabardino-Balkar Autonomous Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1994 (70 տարեկան) |
Մահվան վայր | Գորյաչի Կլյուչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Յուրի Իվանովիչ Սկորիկով (ռուս.՝ Юрий Иванович Скориков, հուլիսի 4, 1924, Նալչիկ, Kabardino-Balkar Autonomous Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 1994, Գորյաչի Կլյուչ), խորհրդային գեղանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Իվանովիչ Սկորիկովը ծնվել է 1924 թվականի հուլիսի 4-ին Նալչիկ քաղաքում։ 1946-1952 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտը պրոֆեսոր Մ. Ի. Ավիլովի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Նոր բերք» (ռուս.՝ «Новый урожай») նկարը[2]։
Սկորիկովն ինստիտուտն ավարտելուց հետո շարունակել է պարապմունքները ստեղծագործական արվեստանոցում՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Ա.Մ. Գերասիմովի ղեկավարությամբ։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նա ստեղծել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ՝ հիմնականում նվիրված Կուբանի մարդկանց և բնությանը, կազակների պատմության հերոսական էջերին։
1954 թվականին ընդունվել Է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
1957 թվականին Սկորիկովը ստեղծել է «Թամանյան արշավանք» (ռուս.՝ «Таманский поход») շարքի առաջին նկարը[3]․ այս թեմայի մարմնավորման տարբերակների վրա շարունակել է աշխատել ողջ կյանքի ընթացքում։ Դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Ի. Ա. Սերեբրյանի արվեստանոցում։ 1950-ականների կեսերից Սկորիկովն ամեն տարի գարնանը և խորը աշնանը ապրել և աշխատել է Գորյաչի Կլյուչ քաղաքում գտնվող իր տան արվեստանոցում։
Մի քանի տասնյակ տարիների ընթացքում ՌԽՖՍՀ Նկարիչների միության ստեղծագործական ամառանոցում նա ղեկավարել է նկարիչների խմբեր։ Սկորիկովն այստեղ ստեղծել է հարյուրավոր ստեղծագործություններ՝ նվիրված նախալեռնային բնության գեղեցկությանը, ինչպես նաև բազմաթիվ էտյուդներ՝ իր գլխավոր «Թամանյան արշավանք» նկարի համար։ Նրա ստեղծագործություններից են՝ «Էտյուդ»[4] (1953), «Ա. Ա. Պոչինկովի դիմանկարը»[5] (1954), «1918 թվական» (ռուս.՝ «Год 1918-й»)[6] (1960), «Թամանյան արշավանք»[7] (1960), «Ս. Մ. Կիրովը Կովկասում«, «Նկարիչ Մ. Բ. Գրեկով»[8], «Ռազմի դաշտում», «Կովկասի լեռներում»[9] (բոլորը 1964), «Ցարիցինյան ճակատում», «Պարտիզաններ», «Զինվորական բարեկամություն» (բոլորը 1967), «Թամանյան բանակի շտաբ»[10] (1975), «Պարտիզանական արահետներ» (1977), «1918 թվական» (1980), «Թամանյան արշավանք։ 1918 թվական»[11] (1994) և այլն։
1980-ականների և 90-ականների սահմաններում Յուրի Սկորիկովի աշխատանքները Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցադրությունների կազմում ներկայացվել են եվրոպացի հանդիսատեսին արտասահմանյան մի շարք ցուցահանդեսների ժամանակ[12][13][14]։
Յուրի Սկորիկովը մահացել է 1994 թվականի նոյեմբերի 19-ին։
Յ. Սկորիկովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական թանգարանում, տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.120.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.68.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.30.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. — Л.: ЛССХ, 1953. — С.7.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — С.18.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.38.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.76.
- ↑ Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1965. — С.36-37.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.49.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.24.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.298.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 203—204.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 234 à 236.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 215.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. — Л.: ЛССХ, 1953. — С.7.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — С.18.
- 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.29.
- Шведова В. Над чем работают ленинградские художники // Художник. 1959, № 9.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.8.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.38.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.76.
- Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.49.
- Аникушин М. Солнце на полотнах. // Ленинградская правда, 1964, 3 ноября.
- Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1965. — С.36-37.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.24.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.30.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.21.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.23.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.120.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.298.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.389, 401. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.68.
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1994 մահեր
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ