Սալ (գործիք)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալ (այլ կիրառումներ)
Սալ,
- ստուգիչ սալ, ճշգրիտ մշակված արտաքին հարթությամբ կոշտ տուփաձև կողավոր թուջե միաձույլ կոնստրուկցիա։ Ծառայում է դետալների հարթայնությունը ստուգելու և չափանշիշ աշխատանքներ կատարելու համար։
- Հարդարիչ սալ, հարթ պրիզմայաձև պողպատե սալ՝ մետաղե թերթերը, ձողերը և շինվածքները հատուկ մուրճի հարվածներով ուղղելու համար։
- Չափանշման սալ, ճշգրիտ մշակված վերին հարթ մակերևույթով պրիզմայաձև սալ, որը ծառայում է որպես բազիսային հարթություն՝ նախապատրաստուկների չափանշման դեպքում չափերի երկրաչափական համաձայնեցման համար։ Չափանշման փոքր սալերը տեղադրում են փայտե կամ թուջե պատվանդանների վրա, մեծերը՝ հոծ հիմքերի կամ ամբարձիկների վրա։ Ծանր մեքենաշինության մեջ կիրառում են առանձին սալերից բաղկացած բաղադրովի չափանշման սալեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 114)։ |