Jump to content

Սադովայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադովայի ճակատամարտ
ԹվականՀուլիսի 3 1866թ.
Մասն էԱվստրիա-պրուսա-իտալական պատերազմ
ՎայրԲոհեմիա
ԱրդյունքՊրուսիայի հաղթանակ
Հակառակորդներ
Պրուսիայի թագավորություն ՊրուսիաԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Սաքսոնիա Սաքսոնիա
Հրամանատարներ
Պրուսիայի թագավորություն Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագ
Պրուսիայի թագավորություն գահաժառանգ Ֆրեդերիկ Վիլհեյմ
Պրուսիայի թագավորություն Հարվարդ ֆոն Բիտենֆելդ
Ավստրիական կայսրությունԼյուդվիգ ֆոն Բենեդեկ
Կողմերի ուժեր
221.000214,1 հազար զինվոր (184,1 հազար ավստրիացի և 30 հազար սաքսոնացի)
Ռազմական կորուստներ
8975 զինվոր՝ 1900 սպանված, 275 անհետ կորած, 6800 վիրավոր44 200 զինվոր՝ 5735 սպանված, 7925 անհետ կորած, 8440 վիրավոր, 22.000 գերի
Ընդհանուր կորուստներ
Պրուսական հրամանատարություն
Վերևից ներքև և ձախից աջ՝
Օտտո ֆոն Բիսմարկ,
գեներալ Էդվարդ Ֆոգել ֆոն Ֆալկեիշտեին,
գեներալ Կառլ ֆոն Շտաինմենց,
Ալբերտ ֆոն Ռուն,
գեներալ ֆոն Ֆլիս,
գեներալ Հերվարտ ֆոն Բիտենֆելդ

Սադովայի ճակատամարտ (հայտնի է նաև՝ Կյոնիգրացի ճակատամարտ՝ գերմ.՝ Schlacht bei Königgrätz անունով), ավստրո-պրուսական պատերազմի ամենախոշոր ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1866 թվականի հուլիսի 3-ին։ Այն հիմնովին փոխել է պատերազմի ընթացքը[1][2][3]։

Ճակատամարտի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական հյուսիսային բանակը, որը կազմված էր 215.000 զինվորական անձնակազմից և 770 հրանոթից, Սադովա գյուղի հարավ-արևելյան հատվածում գտնվող իր դիրքերը փոխում է, երբ Էլբյան և Սիլեզյան պրուսական բանակները, կորոնք կազմված էին 221.000 անձնակազմից և 900 հրանոթից, Վիլհելմ I Հոհենցոլեռն կայսր գլխավորությամբ մոտեցան իրեն։ Ավստրիական գեներալ Լյուդվիգ Ավգուստ Բենդեկը նախօրոք չէր կազմակերպել տեղանքի հետախուզություն և չկարողացավ իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների միասնական և համակարգված գործողությունները կազմակերպել։ Ավստրիական բազմազգ բանակի թույլ կողմերից մեկն այն էր, որ շատ ազգերի ներկայացուցիչներ չէին ցանկանում կռվել Հաբսբուրգների համար։ Հարյուրավոր իտալացիներ և ռումինացիներ լքեցին մարտադաշտը և դարձան դասալիք[1][2][3]։

Ճակատամարտի հենց սկզբում արդեն ավստրիական բանակը զբաղեցրել էր խիստ անհարմար դիրքեր Բիստրիցա և Էլբա գետերի միջև։ Սեղմված լինելով այդ երկու գետեևրի մեջ՝ ավստրիական բանակը հուլիսի 3-ի գիշերը հայտնվել էր երեք պրուսիական բանակների շրջափակման մեջ։ Ավստրիական բանակի ձախ թևը շրջափակվել էր պրուսիական Էլբյան բանակի կողմից, կենտրոնական հատվածը՝ 1-ին բանակի կողմից, Էլբայի ափին գտնվող ավստրիական 1-ին բանակը՝ պրուսիական 2-րդ (Սիլեզյան) բանակի կողմից։ Եթե պրուսիացիներն ունենային ևս մի քանի ժամ, ապա նրանք կկարողանային ամբողջությամբ շրջափակել ավստրիացիներին։ Սակայն հակառակորդները գտնվում էին իրար շատ մոտ։ Պրուսյացիները, ովքեր չէին սպասում իրենց առջև տեսնել Լյուդվիգ Ավգուստ Բենդեկի 200.000-անոց բանակը, սկսեցին վախենալ ավստրիական ամբողջ բանակի հարվածից։ արդյունքում, պրուսական բանակի շտաբը որոշեց Լյուդվիգ Բենդեկի բանակի ամբողջ ուշադրությունը գրավել կենտրոնական ռազմաճակատում մինչև հարավից Էլբյան և հյուսիսից 2-րդ բանակները հայտնվեն ավստրիացիների թիկունքում[1][2][3]։

Ճակատամարտը սկսվեց հուլիսի 3-ի առավոտյան ձախ ռազմաճակատում՝ Պրոբլուս գյուղի հարևանությամբ կողմերի ՝ իրար վրա հարձակումով։ Էլբյան բանակի ավանգարդը բախվում է ավստրիական ձախ ռազմաճակատը պահող սաքսոնիական ստորաբաժանմանը, որին աջակցում էին մի քանի ավստրիական բրիգադներ։ Հետևակի հրաձգության ժամանակ առավելությունը պրուսիացիներինն էր։ Նրանց ասեղանետային հրացանները առավել արագ էին կրակում, քան ավստրիացիների երկփողային շտուցերային հրացանները։ Որոշ ժամանակ անց Պրոբլուս գյուղի մոտ մարտին ներգրավվում է նաև Կանշտեինի պրուսիական ամբողջ դիվիզիան, այնուամենայնիվ, ուժերի անհավասար լինելը Կանշտեինին ստիպում է հրաժարվել Պրոբլուսը գրավելուց մինչև Մյունստերի դիվիզիայի ժամանումը։ Սակայն պրուսական երկու դիվիզիաները նույնպես բավարար չէին, որպեսզի գրավեն և կոտրեն ավստրիացիների ձախ թևը։ Մարտի սկզբնական ժամերին պրուսիացիներին հաջողվեց ընդամենը փոքր-ինչ ճնշել ավստրիացիներին[1][2][3]։

Այդ ընթացքում ռազմաճակատի կենտրոնում տեղաշարժեր սկսեց պրուսական 1-ին բանակը։ Առավոտյան նախ չորս, այնուհետև վեց պրուսական դիվիզիաները սկսեցին հարձակվել Բիստրիցա գետի մոտ տեղակայված ավստրիական դիրքերի վրա։ Ավստրիացիների առաջին գիծը ետ է շպրտվում, և պրուսիացիները գրավում են Սադովա գյուղը։ Այնուհետև նրանք սկսում են անցնել Բիստրիցա գետի հակառակ կողմը։ Մյուս ափին գտնվող անտառապատ տեղանքում պրուսացիները կենտրոնացնում են իրենց ուժերը և պատրաստվում Լիպա գյուղի բարձունքում գտնվող ավստրիական հիմնական դիրքերի վրա վճռորոշ հարձակման։ Սակայն, Բենեդիկի զորքերի կողմից բարձունքում տեղակայված ավստրիական 160 հրանոթների կրակը կասեցնում է պրուսների հարձակումն ու նրանց պատճառում զգալի կորուստներ։ Հրանոթներիոչ բավարար լինելը պրուսիացիներին հնարավորություն չէին տալիս հաղթահարել ավստրիացիների դիմադրությունը[1][2][3][4]։

Կեսօրին պրուսական վեց դիվիզիաներ կանգնած էին ավստրիական ուժերի դիմաց, որոնք կազմված էին 10-րդ, 3-րդ, 4-րդ և 2-րդ կորպուսներից։ Էլբյան բանակի ևս երեք դիվիզիա կանգնած էին ավստրիական ռազմաճակատի ձախ գծի դիմաց, որտեղ կենտրոնացել էին սակսոնական կորպուսն ու ավստրիական 8-րդ կորպուսի մնացորդները։ Ժամը 11-ի և 12-ի սահմաններում ավստրիացիները իրավիճակը փոխելու փորձ են կատարում՝ իրականացնել հակագրոհ առաջին թևի միջոցով և պրուսիական դիվիզիաները շպրտել Բիստրիցա գետ։ 4-րդ և 2-րդ ավստրիական կորպուսները այդպիսի հարձակման են անցնում, և գեներալ Ֆրանզեցիկին մեծ դժվարությամբ իր ղեկավարած պրուսիական 7-րդ դիվիզիայի ստորաբաժանումները կարողանում է դուրս բերել ավստրիական բանակի ճիրաններից։ Սակայն ավելին անելու համար ավստրիացիները չունեին ժամանակ. պրուսիական 2-րդ բանակը չորս կորպուսներով արդեն գտնվում էր առաջին ճակատում և ավստրիական բանակի թիկունքում։ Սիլեզյան բանակի ներգրավումը մարտին դարձավ օրվա շրջադարձային իրադարձություն։ Ժամը 2-ի սահմաններում, երբ պրուսական բանակի շտաբը տեղեկանում է 2-րդ բանակի ժամանելու մասին, սկսում է լրջորեն մտածել Բիստիցայի արևելյան ափից իր զորքերի դուրս բերման մասին։ Արդեն հայտնի է դառնում, որ ավստրիացիները պարտվելու են[1][2][3]։

Գեներալ Բենեդիկը ստիպված էր ընդհատել գրոհը, երկարացնել և թեքել իր աջ ռազմաճակատը։ Այդ ժամանակ Էլբյան բանակի մի մասը շրջանցում է ավստրիացիների ձախ թևը ու վերցնում Պրոբլուս գյուղը։ 1-ին և 2-րդ բանակները շարունակում էին ճնշել կենտրոնը, աջ թևն ու թիկունքը։ Շրջափակման վտանգից գեներալ Բենեդիկը Կյոնգգրեցից (ներկայիս Գրադեց-Կռալովեից) 4 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված 170 թնդանոթների աջակցությամբ սկսում է իր զորքերի նահանջը։ Իրավիճակի վրա ազդեցություն է ունեցել նաև ավստրիական բանակի բազմազգ լինելու հանգամանքը. հարյուրավոր այլազգիներ հենց Սադովայի մոտ գտնվող ռազմաճակատից հեռանում էին։ Մասնատված ավստրիական բանակը, չկարողանալով դիմադրել պրուսների հարձակմանը, նահանջում է։ Գեներալ Բենեդիկի Հյուսիսային բանակը ամբողջական ոչնչացումից փրկեցին ավստրիական հեծելազորի գործողությունները, որոնք ուղղված էին զորքերի հիմնական հատվածի նահանջը ապահովելուն[1][2][3][5]։

Ավստրիական բանակը իր դաշնակից սակսոնական զորքերի հետ միասին ունեցել է 15.000 զոհ և վիրավոր ու 22.000 գերի և դասալիք։ Այս թվերը գրեթե հինգ անգամ մեծ են, քան պրուսիական բանակի համապատասխան կորուստները[1][2]։

Սադովայի ճակատամարտը դարձավ 1866 թվականի ավստրո-պրուսիական պատերազմի գլխավոր ճակատամարտը։ Կռվից հետո գեներալ Լյուդվիգ Բենեդիկը իր զորքերը տեղափոխեց Օլոմոուց, որպեսզի փակի դեպի Հունգարիա տանող ճանապարհը, սակայն թողեց Վիեննան առանց պատշաճ պաշտպանության։ Չնայած, հավանաբար, Ավստրիական կայսրությունը դեռևս ուներ համապատասխան ռազմական ներուժ պատերազմը շարունակելու համար, սակայն մեկ ամիս անց կնքվեց խաղաղության պայմանագիր, որով էլ ավարտվեց պատերազմը[1][2][3][6]։

Սադովայի ճակատամարտը էական դեր խաղաց ռազմարվեստի ոլորտում։ Ապացուցվեց ասեղնանետ հրացանների առավելությունը երկփող շտուցերային հրացանների նկատմամբ, ցույց տվեց նպատակային զորաշարժերի արդյունավետւոթյունն ու հակառակորդի մեծածավալ զորքի նկատմամբ հաղթանակի հնարավորությունը, եթե նույնիսկ վերջինս գտնվում է անմիջական հարևանությամբ։ Այդ փորձը դարձավ պրուսիական ռազմական դպրոցի հայեցակարգ. Այն հետագայում օգտագործվեց նաև 20-րդ դարում[1][2][3]։

Օգտագործված գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barry, Q. (2009). The Road to Königgrätz: Helmuth von Moltke and the Austro-Prussian War 1866. Solihull: Helion. ISBN 978-1-906033-37-8.(անգլ.)
  • Bucholz, Arden (2001). Moltke and the German Wars, 1864–1871. European History in Perspective. New York: Palgrave. ISBN 0-333-68758-2.(անգլ.)
  • Craig, Gordon A. (2003). The Battle of Königgrätz : Prussia's Victory Over Austria, 1866 (illustrated ed.). University of Pennsylvania Press. ISBN 978-0-8122-1844-2.(անգլ.)
  • Creasy, Edward; Mitchell, Joseph B. (1964). «17 (The Battle of Sadowa, A.D. 1866)». Twenty Decisive Battles of the World. Macmillan.(անգլ.)
  • Hollyday, FBM (1970), Bismarck, Great Lives Observed, Prentice-Hall.(անգլ.)
  • Hozier, Henry (1867). The Seven Weeks' War. Vol. Vol. II. Whitefish, MT: Kessinger Pub. LLC. ISBN 0548164800. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)(անգլ.)
  • Prussian General Staff, Department of Military History (2005). The Campaign of 1866 in Germany. Uckfield, East Sussex, UK: Naval & Military Press. ISBN 1-845741-81-1.(անգլ.)
  • Showalter, Dennis (2004). The Wars of German Unification. Modern Wars Series. London: Hodder Education. ISBN 978-0-340-58017-2.(անգլ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Мерников А. Г., Спектор А. А. Всемирная история войн. — Минск, 2005.(ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Шлиффен А. Канны. — М., 1938.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Devries, Kelly; Martin J. Dougherty; Christer Jorgensun; Chris Mann; Chris McNab (2008). «Sadowa (Königgrätz), 1866». Battles that Changed Warfare. London: Amber Books. էջեր 128–137. ISBN 978-1-905704-67-5.(անգլ.)
  4. Gore-Brown, S (2009). The Prussian Artillery in the Campaign of 1866. Wokingham, Berkshire, UK: Helion & Co. Ltd. ISBN 978-1-906033-05-7.(անգլ.)
  5. Преженцов Я. Б. Кёниггрецкое сражение 3 июля 1866 года. — СПб.: Изд. В. Березовский, 1888. — 39 с., 1 л. план.(ռուս.)
  6. Кениггрец // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.