Սաբա Մուբարաք
Սաբա Մուբարաք արաբ․՝ صبا مبارك | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Անջարա, Աջլունի մարզ, Հորդանան |
Կրթություն | Յարմուկ համալսարան |
Քաղաքացիություն | Հորդանան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | մայր՝ Hanan Al-Agha? |
Ամուսին(ներ) | Chawki Mejri? |
Սաբա Մուբարաք (ապրիլի 10, 1976[1], Անջարա, Աջլունի մարզ, Հորդանան)[2], հորդանանցի դերասանուհի, պրոդյուսեր։ 2001 թվականին ավարտել է Յարմուկ համալսարանը՝ թատրոնի դերասան և ռեժիսուրա մասնագիտությամբ[2][3]։ 1998 թվականին սկսել է դերասանական գործունեությունը՝ դերեր մարմնավորելով Մոհամեդ Ազիզիայի Qamar wa Sahar հորդանանյան հեռուստաշարքում[2][3], այնուհետև հանդես է եկել Balqees, Moga Harra, Al A'hd հեռուստանովելներում և Hekayat Banat-ի 3 եթերաշրջանում[4]։ Կինոյում գործունեությունը սկսել է հորդանանյան Safar Al-Ajneha («Թևերի ճամփորդություն») ֆիլմով 2003 թվականին, այնուհետև նկարահանվել է հորդանանյան մի քանի ֆիլմերում՝ մինչև եգիպտական կինոյում առաջխաղացումը՝ Մոհամեդ Ամինի Bentein Men Masr («Երկու աղջիկներ Եգիպտոսից») ֆիլմով[3]։ 2011 թվականին Մուբարաքը Հորդանանում հիմնադրել է Pan East Media-ն մեդիա ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 2013 թվականից՝ Zain և Tawq Al Asphalt in 2014 հեռուստաշարքով[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Մուբարաքն ավարտել է Յարմուկ համալսարանը[2][3]։ Դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին՝ հանդես գալով Մոհամեդ Ազիզիայի Qamar wa Sahar հորդանանյան հեռուստաշոուում[2][3], հադնես է եկել շուրջ 40 հեռուստանախագծերում[6]։ Նկարահանվել է եգիպտական հեռուստաշարքերում՝ Sharbat Louz, Hekayat Banat, Naseem Al-Rouh, Moga Harra, Asia, Al-Ahd և Afrah Al-Qobba[7], 2017 թվականին՝ Hekayat Banat-ի հեռուստաշարքի 3-րդ եթերաշրջանում[8]։
Մուբարաքի դեբյուտը հորդանանյան կինոյում եղել է 2003 թվականին Safar Al-Ajneha ֆիլմով, նա նաև նկարահանվել է Karej Al-Taghteyah and Mamlaket Al-Naml ֆիլմերում։ Եգիպտոսում սկսել է աշխատել 2010 թվականին՝ հանդես գալով Bentein Men Masr (Երկու աղջիկներ Եգիպտոսից) ֆիլմում[7]։ 2012 թվականին եգիպտացի դերասան Նանի Սալամայի հետ նկարահանվել է Al-Raheb (Քահանան) ֆիլմում[9]։ Եգիպտական կինոյում նկարահանվել է նաև Հիշամ Ալ-Այսավիի Al-Thaman (Գինը) ֆիլմում՝ մարմնավորելով Սիրիայից փախչող և Կահիրեում ապաստան փնտրող սիրիացի կնոջ դերը[10]։ Նկարահանվել է նաև երկու շվեդական ֆիլմերում՝ «Համիլթոն. ի հետաքրքրություն ազգի»[11] և «Գործակալ Համիլթոն. եթե դա չի վերաբերում ձեր դստերը»[12]։
2011 թվականին Մուբարաքը հիմնադրել է Pan East Media-ն, որի հիմնական նպատակն է Հորդանանում ստեղծվել աուդիո-վիզուալ բովանդակություն և տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ներկայացնել բարձրակարգ գեղարվեստական աշխատանք։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013 թվականին հորդանանյան Զարին կոմեդիա-դրամա հեռուստաշարքով, որը հեռարձակվել է մի քանի հեռուստատեսային ցանցերում, այդ թվում՝ MBC և Abu Dhabi One հեռուստաալիքներով։ 2014 թվականին ընկերությունը նկարահանել է Tawq Al-Asphalt հեռուստաշարքը[5]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Տարի | Դեր | Ծանոթագրություններ | Հղումներ |
---|---|---|---|---|
Qamar wa Sahar | 1998 | [2][3] | ||
Shawk El-Rahaf | 1998 | Ռահաֆ | [13] | |
Al-Kawasr | 1998 | Բութաինա | [13][14] | |
Omar Al-Khayyam | 2002 | Նեսրեն | [3] | |
Al-Arwah Al-Muhajerah | 2002 | Ամալ | [14] | |
Al-Hajjaj | 2003 | Ղազալա | [14] | |
Khalf Al-Qudban | 2005 | Դանա | [14] | |
Akhir Ayyam Al-Yamama (TV Series) | 2005 | Ալ Շմոուս | [14] | |
Al-Shams Toshreq Min Jadeed | 2005 | Մարամ | [14] | |
Khaled Ben Al-Waleed | 2006 | Հենդ | [14] | |
Ahl Al-Gharam I | 2006 | [14] | ||
Sada Al-Rouh | 2006 | [14] | ||
Al-Wardah Al-Akheerah | 2006 | Ռուդաինա | [14] | |
Du'aah Ala Abwab Juhannam | 2006 | [14] | ||
Seerat Al-Hob | 2007 | [14] | ||
Nimer Bin Adwan | 2007 | Վադա | [14] | |
Haza Al-Aalam | 2007 | [14] | ||
Al-Ijtiyah | 2008 | Հանա | ||
Oyoun Alia | 2008 | Ալիա | [14] | |
Seraa' Ala Al-Rimal | 2008 | Al-Hunoof | [14] | |
Naseem Al-Rouh | 2008 | Asaker | [14] | |
Ahl Al-Gharam II | 2008 | [14] | ||
Balqis | 2009 | Բալքիս | [14] | |
Balqis Malekat Saba' | 2009 | Բալքիս | [14] | |
Wara'a El-Shams | 2010 | Մոունա | [14] | |
Ana Al-Quds | 2010 | [14] | ||
Bath Bayakhah | 2011 | [14] | ||
Wein Matkaha Ewja | 2011 | [14] | ||
Eila Ajab | 2011 | [14] | ||
Kashf El-Aqne'ah | 2011 | [14] | ||
Al-Za'eem | 2011 | Ջամիլա | [14] | |
Fee Meil | 2012 | [14] | ||
Sharbat Louz | 2012 | Ռաշա | [14][15] | |
Hekayat Banat I | 2012 | Ahlam | [4] | |
Ma Betekhlas Hekayetna | 2012 | [14] | ||
Khalaf-Allah | 2013 | [16][17] | ||
Asia | 2013 | Դր. Նարդին | [17] | |
Mawja Harrah | 2013 | Ջամիլա | [14] | |
Zain | 2013 | Զաին | [14] | |
Tawk Al-Asphalt | 2014 | [14] | ||
Al-Ahd | 2015 | Ռայա | [4][14] | |
Haq Mayyet | 2015 | Nihal Mufeed | [14] | |
Afrah Al-Qobba | 2016 | Դորիա | [14] | |
Hekayat Banat II | 2017 | Ահլամ | [8] | |
Hekayat Banat III | 2017 | Ահլամ | [8] |
Պրոդյուսերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Տարի | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Զաին | 2013 | Գլխավոր պրոդյուսեր | [5] |
Հյուրը | 2017 | համապրոդյուսեր |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն դերասանուհի մրցանակ, Մերձավոր Արևելքի կինոփառատոն 2003 թվական, Իտալիա[4][6]
- Հորդանանցի և արաբ լավագույն դերասանուհի մրցանակ, Տյուխե մրցանակաբաշխություն, Հորդանան[4][6]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուբարակը սպորտի և բնության սիրահար է, լինում է մարզադահլիճներում, զբաղվում վազքով, քայլում բնության մեջ, սիրում է լող և քիքբոքսինգ[6]։
Անհաջող ամուսնություն է ունեցել ռեժիսոր Շավքի Ալ-Մաջարի հետ[14]։ Այդ ամուսնությունից ունի մեկ որդի՝ Ամմարը[14][18]։ Մուսուլման է, թեև Al-Raheb (Քահանան) ֆիլմում մարմավորել է քրիստոնյա կնոջ դեր[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Saba Mubarak». College of Fine Arts, Yarmouk University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «SABA MUBARAK - ACTRESS- JORDAN». Cairo International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Abdulrahman, Amr (2017 թ․ ապրիլի 22). «Saba Mubarak Plays Five Characters on SNL Arabia Next Saturday». Garidat Al-Nasr. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 5,2 «SABA MUBARAK'S PAN EAST MEDIA PARTNERS UP WITH THE ARAB CINEMA CENTER». Mad Solutions. 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 magazine, Identity (2015 թ․ հունիսի 11). «Summer In Action With Saba Mubarak! | Identity Magazine». Identity Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 7,0 7,1 «Actresses Saba Mubarak and Arwa Gouda will be Jury Members of Cairo Film Fest». VIMOOZ. 2016 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Saba Mubarak Shoots Her Last Scenes in Hekayat Banat 3». www.mad-solutions.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 9,0 9,1 «Saba Mubarak plays a Christian woman in». Al Bawaba (անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Saba Mubarak pays "The Price" in new Syrian-Egyptian refugee film». Al Bawaba (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Hamilton: I nationens intresse (2012), Վերցված է 2017-07-10-ին
- ↑ Agent Hamilton: But Not If It Concerns Your Daughter (2012), Վերցված է 2017-07-10-ին
- ↑ 13,0 13,1 «Saba Mubarak». IMDb. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 14,30 14,31 14,32 14,33 14,34 14,35 14,36 14,37 «الأردنية صبا مبارك تطرح أحدث أفلامها «الضيف» عن اللاجئين السوريين». جريدة الدستور الاردنية (արաբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Saba Mubarak learns her craft from Yousra». Al Bawaba (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «And so it begins: Saba Mubarak and Nour El Sherif ready for their Ramadan roles». Al Bawaba (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 17,0 17,1 «Saba Mubarak is ok with being Muna Zaki's "Asia"n guest». Al Bawaba (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Saba Mubarak hasn't given up on marriage just yet». Al Bawaba (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.