ՍԿԱ ՍԿՎՕ (մարզադաշտ)
ՍԿԱ ՍԿՎՕ ռուս.՝ СКА СКВО | |
---|---|
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ, աթլետիկա |
Ամբողջական անվանում | Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Բանակի մարզական ակումբ |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 1960-ական թվականներ |
Կառուցված | 1971 |
Բացված | 1971 |
Կառուցող | «Վոյենպրոյեկտ» կազմակերպություն |
Տարողություն | 11 000 |
Տնային թիմ | ՍԿՎՕ ՖԱ |
Դաշտի չափսեր | 104х69 մ |
SKA SKVO Stadium Վիքիպահեստում |
ՍԿԱ ՍԿՎՕ (ռուս.՝ СКА СКВО, Спортивный клуб армии Северо-Кавказского военного округа, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Բանակի մարզական ակումբ), մարզադաշտ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Կառուցվել է 1971 թվականին, տեղավորում է 27300 հանդիսական[1]։ Մարզադաշտում իր հանդիպումներն է անցկացնում ՍԿՎՕ ֆուտբոլային ակումբը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզական համալիրի շինարարությունը սկսվել է 1960-ական թվականների կեսերին` Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալտունինի նախաձեռնությամբ։ Շրջանային մարզական համալիրի կազմում էին 33 000 նստատեղով, ֆուտբոլային դաշտով, թեթևատլետիկական համալիրով գլխավոր մարզական կառույցը, երեք լողավազաններով ջրային մարզաձևերի համալիրը, խաղահրապարակները։
Գլխավոր մարզական կառույցը և ողջ ՍԿԱ ՍԿՎՕ համալիրը շահագործման են հանձնվել 1971 թվականի ապրիլին։ ՍԿԱ ՍԿՎՕ-ի շենքերի և կառույցների նախագծողը եղել է «Վոյենպրոյեկտ» կազմակերպությունը։
2007 թվականի փետրվարից մարզադաշտը գտնվում է վերակառուցման փուլում։ Լիարժեք գործում են արևելյան և Արևմտյան տրիբունաները (ստորին յարուսը, VIP-օթյակը)։ Այսօր ՍԿԱ ՍԿՎՕ մարզադաշտը պատրաստ է ընդունելու 11000 հանդիսական։ Հարավային և հյուսիսային տրիբունաների վերակառուցումից հետո մարզադաշտը կտեղավորի 25000 մարդ։
2016 թվականի հունվարի 28-ին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 36 մարզումային հրապարակների ցանկը` դրանում ընդգրկելով նաև ՍԿԱ ՍԿՎՕ մարզադաշտը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է մարզադաշտի վերակառուցումը` պահանջներին համապատասխանեցնելու համար[2]։
2020 թվականին "ՍԿԱ Ռոստով" ֆուտբոլային ակումբը վերակենդանացնելու նախագծի շրջանակներում երաժիշտ Բաստան "Ռոստեխ" պետական կորպորացիայի աջակցությամբ ծրագրել է մարզադաշտի արդիականացում[3]։
Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անվանում` ՍԿԱ ՍԿՎՕ
- Հիմնադրման տարեթիվ` 1971
- Մարզադաշտի ընդհանուր մակերեսը` 13,14 հա
- Կենտրոնական խաղադաշտի չափսը` 104х69 մ
- Ֆուտբոլային-մարզումային խաղադաշտի չափսը` 104х69 մ
- Ֆուտբոլային այրուքացան խաղադաշտի չափսը` 104х69 մ
- Խոտածածկը` բնական մարգագետին
- Տարողությունը` 11000
- Հյուրերի համար նախատեսված հատվածի տարողությունը` 822
- Հեռուստադիրքերի քանակը` 3
- Մեկնաբանական դիրքերի քանակը` 3
- Լուսավորություն` 4 լուսավորման կայմ` 40 լուսարձակներով
- Ցուցատախտակ` տեղեկության պատկերում շիկացման լամպերի օգնությամբ
- Ձայնային սարքավորումներ` 26 բարձրախոս 40-ական Վտ հզորությամբ, որոնք դասավորված են խաղադաշտի երկայնքով
- Տեսախցիկներ` ներքին վերահսկողության 6 տեսախցիկ
- Դրամարկղեր` 6
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարավային և հյուսիսային տրիբունաներում պլաստիկ աթոռների բացակայության պատճառով 2007 թվականի վերջի տվյալներով մարզադաշտի փաստացի տարողությունը մոտ 27300 հանդիսական է։
- ↑ «ФИФА утвердила 36 тренировочных площадок ЧМ-2018». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Назаров Александр: биография заместителя генерального директора «Ростеха»». theperson.pro. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.