ՍԿԱ ՍԿՎՕ (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՍԿԱ ՍԿՎՕ
ռուս.՝ СКА СКВО
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ, աթլետիկա
Ամբողջական անվանումՀյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Բանակի մարզական ակումբ
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1960-ական թվականներ
Կառուցված1971
Բացված1971
Կառուցող«Վոյենպրոյեկտ» կազմակերպություն
Տարողություն11 000
Տնային թիմՍԿՎՕ ՖԱ
Դաշտի չափսեր104х69 մ
Քարտեզ
Քարտեզ
 SKA SKVO Stadium Վիքիպահեստում

ՍԿԱ ՍԿՎՕ (ռուս.՝ СКА СКВО, Спортивный клуб армии Северо-Кавказского военного округа, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Բանակի մարզական ակումբ), մարզադաշտ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Կառուցվել է 1971 թվականին, տեղավորում է 27300 հանդիսական[1]։ Մարզադաշտում իր հանդիպումներն է անցկացնում ՍԿՎՕ ֆուտբոլային ակումբը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական համալիրի շինարարությունը սկսվել է 1960-ական թվականների կեսերին` Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալտունինի նախաձեռնությամբ։ Շրջանային մարզական համալիրի կազմում էին 33 000 նստատեղով, ֆուտբոլային դաշտով, թեթևատլետիկական համալիրով գլխավոր մարզական կառույցը, երեք լողավազաններով ջրային մարզաձևերի համալիրը, խաղահրապարակները։

Գլխավոր մարզական կառույցը և ողջ ՍԿԱ ՍԿՎՕ համալիրը շահագործման են հանձնվել 1971 թվականի ապրիլին։ ՍԿԱ ՍԿՎՕ-ի շենքերի և կառույցների նախագծողը եղել է «Վոյենպրոյեկտ» կազմակերպությունը։

2007 թվականի փետրվարից մարզադաշտը գտնվում է վերակառուցման փուլում։ Լիարժեք գործում են արևելյան և Արևմտյան տրիբունաները (ստորին յարուսը, VIP-օթյակը)։ Այսօր ՍԿԱ ՍԿՎՕ մարզադաշտը պատրաստ է ընդունելու 11000 հանդիսական։ Հարավային և հյուսիսային տրիբունաների վերակառուցումից հետո մարզադաշտը կտեղավորի 25000 մարդ։

2016 թվականի հունվարի 28-ին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 36 մարզումային հրապարակների ցանկը` դրանում ընդգրկելով նաև ՍԿԱ ՍԿՎՕ մարզադաշտը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է մարզադաշտի վերակառուցումը` պահանջներին համապատասխանեցնելու համար[2]։

2020 թվականին "ՍԿԱ Ռոստով" ֆուտբոլային ակումբը վերակենդանացնելու նախագծի շրջանակներում երաժիշտ Բաստան "Ռոստեխ" պետական կորպորացիայի աջակցությամբ ծրագրել է մարզադաշտի արդիականացում[3]։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվանում` ՍԿԱ ՍԿՎՕ
  • Հիմնադրման տարեթիվ` 1971
  • Մարզադաշտի ընդհանուր մակերեսը` 13,14 հա
  • Կենտրոնական խաղադաշտի չափսը` 104х69 մ
  • Ֆուտբոլային-մարզումային խաղադաշտի չափսը` 104х69 մ
  • Ֆուտբոլային այրուքացան խաղադաշտի չափսը` 104х69 մ
  • Խոտածածկը` բնական մարգագետին
  • Տարողությունը` 11000
  • Հյուրերի համար նախատեսված հատվածի տարողությունը` 822
  • Հեռուստադիրքերի քանակը` 3
  • Մեկնաբանական դիրքերի քանակը` 3
  • Լուսավորություն` 4 լուսավորման կայմ` 40 լուսարձակներով
  • Ցուցատախտակ` տեղեկության պատկերում շիկացման լամպերի օգնությամբ
  • Ձայնային սարքավորումներ` 26 բարձրախոս 40-ական Վտ հզորությամբ, որոնք դասավորված են խաղադաշտի երկայնքով
  • Տեսախցիկներ` ներքին վերահսկողության 6 տեսախցիկ
  • Դրամարկղեր` 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարավային և հյուսիսային տրիբունաներում պլաստիկ աթոռների բացակայության պատճառով 2007 թվականի վերջի տվյալներով մարզադաշտի փաստացի տարողությունը մոտ 27300 հանդիսական է։
  2. «ФИФА утвердила 36 тренировочных площадок ЧМ-2018». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Назаров Александр: биография заместителя генерального директора «Ростеха»». theperson.pro. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.