Ռևիկ Եզեկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եզեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռևիկ Եզեկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1935 Կիրովական, ԽՍՀՄ |
Մահացել է | 2015 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Պատմության Թանգարան, Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1962) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1990) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ռևիկ Կորյունի Եզեկյան (հուլիսի 10, 1935, Կիրովական, ԽՍՀՄ - 2015), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1990)։
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, լեզվաբան Լևոն Եզեկյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1963-1974 թվականներին աշխատել է Հայաստանի հեղափոխության պետական թանգարանում, 1968 թվականից՝ բաժնի վարիչ, 1974-1991 թվականներին՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում, 1989 թվականից՝ բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում[1]։
Աշխատանքները վերաբերում են գիտատեխնիկական առաջընթացի, գիտության և արտադրության ինտեգրման, ինչպես նաև կառավարման կատարելագործման հիմնահարցերին[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկզբնական կուսկազմակեպությունները և արդյունաբերության ղեկավարումը (1970-1976 թթ.), Երևան, 1978 թ.։
- Արհմիությունները կոմունիզմի դպրոց, Երևան, 1982 թ.։
- Արտադրական միավորումը և սոցիալիստական մրցությունը, Երևան, 1984 թ.։
- Հայաստանի կուսկազմակերպությունների աշխատանքը գիտատեխնիկական առաջադիմության արագացման ասպարեզում (1971-1984 թթ.), Երևան, 1985 թ.։
- Գիտության և արտադրության ինտեգրացումը։ Անդրկովկասյան հանրապետությունների նյութերով, Երևան, 1985 թ.։
- Կուսակցական աշխատանքի կատարելագործումը արտադրական միավորումների պայմաններում, Երևան, 1990 թ.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հիմնարար գիտական գրադարան
|