Ռութ Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռութ Զաքարյան անգլ.՝ Ruth Zakarian | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ռութ Զաքարյան (անգլ.՝ Ruth Zakarian, բեմական անունը՝ Դևոն Փիրս (անգլ.՝ Devon Pierce), փետրվարի 6, 1966, Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ դերասանուհի և գեղեցկուհի, «Պատանի միսս ԱՄՆ» (անգլ.՝ Miss Teen USA) մրցույթի առաջին հաղթողը 1983 թվականին։ Այդ մրցույթը կայացել է Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում։ Նա նաև մասնակցել է «Միսս ԱՄՆ 1984» մրցույթին, սակայն մրցանակային տեղ չի զբաղեցրել։
«Պատանի միսս ԱՄՆ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկահայ Ռութ Զաքարյանը ծնվել է Նյու Յորքի Ամստերդամ քաղաքում և «Պատանի Միսս ԱՄՆ» մրցույթում ներկայացրել է այդ նահանգը[1]։ Դրանից առաջ նա դայակ է աշխատել «Պատանի միսս Նյու Յորք 1988» մրցույթի ապագա հաղթող Ջեսիկա Քոլինզի և «Պատանի միսս ԱՄՆ 1988» մրցույթի առաջին փոխչեմպիոնի մոտ։ Քոլինզը մրցույթի ընթացքում տված իր հարցազրույցում Զաքարյանի ներկայությամբ ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա[1][2]։
«Պատանի միսս ԱՄՆ»-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետագայում Զաքարյանն աշխատել է որպես դերասանուհի՝ Դևոն Փիրս բեմական անունով[1]։ Նրա ամենանշանավոր դերը «Երիտասարդ և հանդուգն» սերիալում Դայան Ուեսթինն էր։ Ռութը հանդես է եկել նաև «Սանտա Բարբարա» սերիալում՝ կատարելով Իզաբելլա Կաստիլյոյի դերը[3]։
Զաքարյանն այժմ բնակվում է Կոստա Ռիկայում դստեր՝ Ֆիաբա Զաքարյանի հետ[1], որը հոգեբանություն և տնտեսագիտություն է սովորել Լոյոլա Մերիմաունթ համալսարանում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 FAMpeople (2019 թ․ մայիսի 17). «Ruth Zakarian». Interesting stories about famous people, biographies, humorous stories, photos and videos. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ http://www.veoh.com/videos/v1077414PAKTQRAf
- ↑ «Девон Пирс, 1967 — Актриса». КиноПоиск. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Loyola Marymount University. Department of Psychology. Fiaba Zakarian».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Devon Pierce Internet Movie Database կայքում
|