Ռուզան Ավետիքյան
Ռուզան Ավետիքյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1978 (46 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2001) |
Ռուզան Ավետիքյան (հունվարի 12, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։
2001 թվականից դասավանդում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1978 թ. հունվարի 12-ին, Երևանում։ 1995 թ. ավարտել է Երևանի Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը։ 6 տարեկան հասակից սովորել է Հայրիկ Մուրադյանի երաժշտական խմբակում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1987 թ. սովորել է ձայնի պահպանման թիվ 117 հատուկ դպրոցում։ 1995-2001 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և երգի ամբիոնում։ 2001 թվականից դասավանդում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում։ Երգացանկից հայտնի են՝ «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շեկ տղա» և այլ երգեր, զուգերգ Արսեն Գրիգորյանի (Ասո) հետ։
Թողարկել է «Սիրո գիշեր» (2003 թ.), «Սպասում եմ» (2006 թ.) ձայնասկավառակները։ Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ։
Ռուզան Ավետիքյանը նկարահանվել է «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգ» մրցանակին (2007-2010 թթ)։ Արժանացել է նաև Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» (2008 թ.) և «Տարվա լավագույն երգչուհի» (2009 թ.) մրցանակների։
Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սիրո գիշեր» (2003)
- «Expectation» (2005)
- «Սպասում եմ» (2006)
- «Ռուզան Ավետիքյան» (2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Ռուզան Ավետիքյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)