Ռուզան Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզան Ավետիքյան
Ծնվել էհունվարի 12, 1978(1978-01-12) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2001)

Ռուզան Ավետիքյան (հունվարի 12, 1978(1978-01-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։

2001 թվականից դասավանդում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թ. հունվարի 12-ին, Երևանում։ 1995 թ. ավարտել է Երևանի Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը։ 6 տարեկան հասակից սովորել է Հայրիկ Մուրադյանի երաժշտական խմբակում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1987 թ. սովորել է ձայնի պահպանման թիվ 117 հատուկ դպրոցում։ 1995-2001 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և երգի ամբիոնում։ 2001 թվականից դասավանդում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում։ Երգացանկից հայտնի են՝ «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շեկ տղա» և այլ երգեր, զուգերգ Արսեն Գրիգորյանի (Ասո) հետ։

Թողարկել է «Սիրո գիշեր» (2003 թ.), «Սպասում եմ» (2006 թ.) ձայնասկավառակները։ Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ։

Ռուզան Ավետիքյանը նկարահանվել է «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգ» մրցանակին (2007-2010 թթ)։ Արժանացել է նաև Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» (2008 թ.) և «Տարվա լավագույն երգչուհի» (2009 թ.) մրցանակների։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիրո գիշեր» (2003)
  • «Expectation» (2005)
  • «Սպասում եմ» (2006)
  • «Ռուզան Ավետիքյան» (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Ռուզան Ավետիքյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]