Ռուդոլֆ Մովսեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 2, 1936[1] (88 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) |
Անդամակցություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Զավակներ | Ռուբեն Մովսեսյան |
Պարգևներ |
Ռուդոլֆ Արծրունի Մովսեսյան (հունվարի 2, 1936[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1994): ՌԴ վաստակավոր բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուդոլֆ Մովսեսյանը ծնվել է 1936 թվականի հունվարի 2-ին, Երևան քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1966 թվականից աշխատում է ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում (Մոսկվա)։ 1996 թվականից՝ ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Պսակային անոթների վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն, միաժամանակ՝ Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր[2]։
Աշխատանքները վերաբերում են սրտի փականների պրոթեզավորմանը, սրտի արհեստական փականների վրա թրոմբի առաջացման բացահայտմանն ու համապատասխան հակամակարդիչներով բուժմանը, ինչպես նաև աորտայի անոթալայնանքի (անևրիզմ) վիրաբուժությանը[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրտանոթային վիրաբույժների ռուսաստանյան ընկերության անդամ
- Կրծքային վիրաբույժների ամերիկյան ընկերության անդամ
- Կրծքային և սրտային վիրաբույժների եվրոպական ընկերության անդամ
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ վաստակավոր բժիշկ
- Նիկոլայ Պիրոգովի շքանշան (Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2006)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хирургия аневризм восходящей аорты: автореферат дис. ... доктора медицинских наук : 14.00.44. - Москва, 1991. - 30 c. : ил.[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14206
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 174։
- ↑ «Мовсесян, Рудольф Арцрунович - Хирургия аневризм восходящей аорты : автореферат дис. ... доктора медицинских наук : 14.00.44 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
|