Ռուբեն Ռայոս
Ռուբեն Ռայոս ռուս.՝ Rubén Rayos | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Ռայո | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1986[1][2][3] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Էլչե, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակողական ոճի կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Անորտոսիս | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուբեն Ռայոս Սեռնա (իսպ.՝ Rubén Rayos, առավել հայտնի է որպես Ռայո, հունիսի 21, 1986[1][2][3], Էլչե, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Կիպրոսի «Անորտոսիս» ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան։
Ֆուտբոլային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայոն ծնվել է Էլչեում (Վալենսիա)։ Հարազատ քաղաքի համանուն ակումբի սան է և մինչև 25 տարեկանը խաղացել է միայն Սեգունդա Բ-ում՝ աջորդաբար հանդես գալով «Վիլյահոյոսա», «Բարսելոնա Բ»[4], «Օրուելա»[5] և «Լերիդա»[6] ակումբներում։
2011 թվականի ամռանը Ռայոն տեղափոխվել է Հունաստանի Սուպերլիգայի «Աստերաս Տրիպոլիս» ակումբ, որտեղ արդեն հանդես էին գալիս նրա մի քանի հայրենակիցներ։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Ռայոն խփել է հինգ գոլ առաջնությունում և երեք գոլ գավաթի խաղարկությունում։
2012/13 մրցաշրջանում Ռայոն լավացրել է իր ցուցանիշները՝ խփելով ինը գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։ Հունաստանի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Օլիմպիակոս» ակումբի դեմ խաղում, Ռայոն բացել է հանդիպման հաշիվը, սակայն վերջնական արդյունքում նրա թիմն ավելացված ժամանակում պարտվել է 1:3 հաշվով[7]։ Արդյունքում նա ճանաչվելէ մրցաշրջանի լավագույն լեգեոներ[8]։ Հունաստանում անցկացրած իր կարիերայի մեծ մասի ընթացքում նա եղել է «Աստերասի» ավագ։
2013 թվականի հունիսի 6-ին Ռայոն երեք տարով պայմանագիր է կնքել «Մաքաբի Հայֆա» ակումբի հետ։ Առաջին մրցաշրջանում նա 27 հանդիպումների ընթացքում խփել է 11 գոլ և իր թիմին օգնել զբաղեցնել չորրորդ տեղն Իսրայելի Պրեմիեր լիգայում[9]։ Սակայն 2014 թվականի մարտին «Բնեյ Իեհուդա» ակումբի խաղացող Ռաֆի Դաանին հետ բախման ընթացքում Ռայոն հակառակորդին հասցրել է առջևի խաչաձև ջլի վնասվածք, որի պատճառով նա չի կարողացել խաղալ մեկ տարի։ Այդ դեպքի համար Ռայոն ստացել է կարմիր քարտ[10][11], իսկ Դաանն այդպես էլ չի կարողացել ապաքինվել և ստիպված է եղել ավարտել կարիերան[12]։
2015 թվականի հուլիսի 8-ին Ռայոն տեղափոխվել է ֆրանսիական «Սոշո» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր (գումարը չի հրապարակվել)[13]։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Կիպրոսի առաջնության «Անորտոսիս» ակումբ[14]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աստերաս Տրիպոլիս»
- Հունաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2012/13
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի առաջնության լավագույն լեգեոներ – 2012/13
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Rubén Rayos, primer fichaje del Barcelona Atletic» (Spanish). Mundo Blaugrana. 2008 թ․ հուլիսի 11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El Orihuela refuerza la plantilla con jugadores de las canteras del Barcelona, Español y Hércules» (Spanish). La Verdad. 2009 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Máyor avala al goleador Rayos» (Spanish). La Crónica de León. 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El Olympiacos de Míchel logra el doblete tras ganar la Copa» (Spanish). Diario AS. 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rubén Rayos, mejor extranjero de la pasada liga griega» (Spanish). Marca. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Leading goalscorer». The Israel Football Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «La brutal entrada de Rubén Rayos» (Spanish). Marca. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Piden sanción ejemplar para la brutal entrada de Rayos» (Spanish). El Mundo. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rafi Dahan forced to retire aged just 25 as a result of THAT Rubén Rayos tackle». 101 Great Goals. 2015 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Ruben Rayos à Sochaux (off.)» (French). L'Équipe. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Απόκτηση Ruben Rayos Serna» (Greek). Anorthosis Famagusta. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Ռայոս պրոֆիլը BDFutbol կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ռայոս» հոդվածին։ |
|