Ռուբեն Ռայոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Ռայոս
ռուս.՝ Rubén Rayos
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Ռայո
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1986(1986-06-21)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Էլչե, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս
Համար 10
Պատանեկան կարիերա
Իսպանիա Էլչե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Իսպանիա Էլչե Իլիսիտանո ? (?)
2006-2008 Իսպանիա Էլչե 0 (0)
2006-2008  Իսպանիա Վիլյահոյոսա 62 (10)
2008-2009 Իսպանիա Բարսելոնա Բ 23 (0)
2009-2010 Իսպանիա Օրիուելա 35 (6)
2010-2011 Իսպանիա Լերիդա 33 (19)
2011-2013 Հունաստան Աստերաս (Տրիպոլիս) 62 (12)
2013-2015 Իսրայել Մաքաբի (Հայֆա) 54 (17)
2015-2016 Ֆրանսիա Սոշո 12 (0)
2016— Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 41 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուբեն Ռայոս Սեռնա (իսպ.՝ Rubén Rayos, առավել հայտնի է որպես Ռայո, հունիսի 21, 1986(1986-06-21)[1][2][3], Էլչե, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Կիպրոսի «Անորտոսիս» ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայոն ծնվել է Էլչեում (Վալենսիա)։ Հարազատ քաղաքի համանուն ակումբի սան է և մինչև 25 տարեկանը խաղացել է միայն Սեգունդա Բ-ում՝ աջորդաբար հանդես գալով «Վիլյահոյոսա», «Բարսելոնա Բ»[4], «Օրուելա»[5] և «Լերիդա»[6] ակումբներում։

2011 թվականի ամռանը Ռայոն տեղափոխվել է Հունաստանի Սուպերլիգայի «Աստերաս Տրիպոլիս» ակումբ, որտեղ արդեն հանդես էին գալիս նրա մի քանի հայրենակիցներ։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Ռայոն խփել է հինգ գոլ առաջնությունում և երեք գոլ գավաթի խաղարկությունում։

2012/13 մրցաշրջանում Ռայոն լավացրել է իր ցուցանիշները՝ խփելով ինը գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։ Հունաստանի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Օլիմպիակոս» ակումբի դեմ խաղում, Ռայոն բացել է հանդիպման հաշիվը, սակայն վերջնական արդյունքում նրա թիմն ավելացված ժամանակում պարտվել է 1:3 հաշվով[7]։ Արդյունքում նա ճանաչվելէ մրցաշրջանի լավագույն լեգեոներ[8]։ Հունաստանում անցկացրած իր կարիերայի մեծ մասի ընթացքում նա եղել է «Աստերասի» ավագ։

2013 թվականի հունիսի 6-ին Ռայոն երեք տարով պայմանագիր է կնքել «Մաքաբի Հայֆա» ակումբի հետ։ Առաջին մրցաշրջանում նա 27 հանդիպումների ընթացքում խփել է 11 գոլ և իր թիմին օգնել զբաղեցնել չորրորդ տեղն Իսրայելի Պրեմիեր լիգայում[9]։ Սակայն 2014 թվականի մարտին «Բնեյ Իեհուդա» ակումբի խաղացող Ռաֆի Դաանին հետ բախման ընթացքում Ռայոն հակառակորդին հասցրել է առջևի խաչաձև ջլի վնասվածք, որի պատճառով նա չի կարողացել խաղալ մեկ տարի։ Այդ դեպքի համար Ռայոն ստացել է կարմիր քարտ[10][11], իսկ Դաանն այդպես էլ չի կարողացել ապաքինվել և ստիպված է եղել ավարտել կարիերան[12]։

2015 թվականի հուլիսի 8-ին Ռայոն տեղափոխվել է ֆրանսիական «Սոշո» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր (գումարը չի հրապարակվել)[13]։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Կիպրոսի առաջնության «Անորտոսիս» ակումբ[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստերաս Տրիպոլիս»

  • Հունաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2012/13

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի առաջնության լավագույն լեգեոներ – 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Rubén Rayos, primer fichaje del Barcelona Atletic» (Spanish). Mundo Blaugrana. 2008 թ․ հուլիսի 11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «El Orihuela refuerza la plantilla con jugadores de las canteras del Barcelona, Español y Hércules» (Spanish). La Verdad. 2009 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Máyor avala al goleador Rayos» (Spanish). La Crónica de León. 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «El Olympiacos de Míchel logra el doblete tras ganar la Copa» (Spanish). Diario AS. 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Rubén Rayos, mejor extranjero de la pasada liga griega» (Spanish). Marca. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Leading goalscorer». The Israel Football Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «La brutal entrada de Rubén Rayos» (Spanish). Marca. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Piden sanción ejemplar para la brutal entrada de Rayos» (Spanish). El Mundo. 2014 թ․ մարտի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Rafi Dahan forced to retire aged just 25 as a result of THAT Rubén Rayos tackle». 101 Great Goals. 2015 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  13. «Ruben Rayos à Sochaux (off.)» (French). L'Équipe. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Απόκτηση Ruben Rayos Serna» (Greek). Anorthosis Famagusta. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ռայոս» հոդվածին։