Ռուբեն Չաչիկյան
Ռուբեն Չաչիկյան | |
---|---|
Ծնվել է | 1910, մայիսի 3 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 1996, մայիսի 12 |
Մահվան վայր | Մոսկվա |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Ռուբեն Գրիգորի Չաչիկյան (մայիսի 3, 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1996, Մոսկվա, Ռուսաստան), տիեզերական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՌԴ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտը։ 1931-1970 թվականներին աշխատել է Լենինգրադի ռազմատեխնիկական ուսումնարանում, 1970-1986 թվականներին՝ Մոսկվայի «Վոսխոդ» սարքաշինական կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր։
Աշխատանքները վերաբերում են ավիաշարժիչների ջերմային շարժընթացների տեսությանը, ավտոմատիկային, հաշվողական տեխնիկային (ավիացիոն և հատուկ տեխնիկայի կառավարման ինքնաշխատ համակարգեր ու սարքեր), թռչող ապարատների տեղեկատվական համակարգերին և սարքերին։ Մասնակցել է «Բուրան», «Բուրյա» գերձայնային թևավոր հրթիռների ստեղծման աշխատանքներին[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|
- Անձինք այբբենական կարգով
- Մայիսի 3 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- Հայ գիտնականներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչներ