Ռուբեն Չաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Չաչիկյան
Ծնվել է1910, մայիսի 3
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1996, մայիսի 12
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական

Ռուբեն Գրիգորի Չաչիկյան (1910, մայիսի 3, Գորիս - 1996, մայիսի 12, Մոսկվա), տիեզերական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՌԴ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1985

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտը։ 1931-1970 թվականներին աշխատել է Լենինգրադի ռազմատեխնիկական ուսումնարանում, 1970-1986 թվականներին՝ Մոսկվայի «Վոսխոդ» սարքաշինական կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր։

Աշխատանքները վերաբերում են ավիաշարժիչների ջերմային շարժընթացների տեսությանը, ավտոմատիկային, հաշվողական տեխնիկային (ավիացիոն և հատուկ տեխնիկայի կառավարման ինքնաշխատ համակարգեր ու սարքեր), թռչող ապարատների տեղեկատվական համակարգերին և սարքերին։ Մասնակցել է «Բուրան», «Բուրյա» գերձայնային թևավոր հրթիռների ստեղծման աշխատանքներին[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007