Ռուբեն Նազարեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Նազարեթյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1925(1925-12-04)
ԾննդավայրԵրևան
Մահացել էհունիսի 18, 1991(1991-06-18) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՄասնագիտությունԴեղաբան

Ռուբեն Արտավազդի Նազարեթյան (դեկտեմբերի 4, 1925(1925-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 1991(1991-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1945-1972 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղագիտության ամբիոնում։ 1972-1973 թվականներին եղել է Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ լաբորատորիայի վարիչը, 1973-1991 թվականներին՝ արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող։

Աշխատանքները վերաբերում են նոր դեղամիջոցների հայտնաբերմանը, արդյունաբերության մեջ աշխատողների մասնագիտական թունավորումների (քիմիական նյութերով) կանխարգելմանն ու բուժմանը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆարմակոլոգիա։ Դասագիրք բուհերի անասնաբուժական ֆակուլտետների ուսանողների համար, Երևան, 1973 (համահեղինակ)։
  • Димекумарон - противоязвенный препарат, Ереван, 1982 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П., Армянские учёные-медики, Ер., 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Նազարեթյան» հոդվածին։