Ռուբեն Նազարեթյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Նազարեթյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1925 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | հունիսի 18, 1991 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | Դեղաբան |
Ռուբեն Արտավազդի Նազարեթյան (դեկտեմբերի 4, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1945-1972 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղագիտության ամբիոնում։ 1972-1973 թվականներին եղել է Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ լաբորատորիայի վարիչը, 1973-1991 թվականներին՝ արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող։
Աշխատանքները վերաբերում են նոր դեղամիջոցների հայտնաբերմանը, արդյունաբերության մեջ աշխատողների մասնագիտական թունավորումների (քիմիական նյութերով) կանխարգելմանն ու բուժմանը[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆարմակոլոգիա։ Դասագիրք բուհերի անասնաբուժական ֆակուլտետների ուսանողների համար, Երևան, 1973 (համահեղինակ)։
- Димекумарон - противоязвенный препарат, Ереван, 1982 (համահեղինակ).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П., Армянские учёные-медики, Ер., 1998.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Նազարեթյան» հոդվածին։ |
|