Jump to content

Ռոսիա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսիա
Տեսակկինոթատրոն և թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՏվերսկի շրջան և Մոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1961
ՃարտարապետՅուրի Շևերդյաև և Q30879538?
Կայքstage-musical.ru/ser/theatres#rossiyatheatre
 Pushkinsky Cinema Վիքիպահեստում

Ռոսիա թատրոն (ռուս.՝ Театр «Россия», մինչև 2012 թվականը՝ «Պուշկինի» կինոթատրոն, մինչև 1997 թվականը՝ «Ռոսիա» կինոթատրոն), ռուսական թատրոն Մոսկվա քաղաքում։ Թատրոնի շենքը մարզային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1]։

Թատրոնը համարվում է Մոսկովյան համաժողովրդական կինոփառատոնի անցկացման հիմնական վայրը։ Մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը[2] ղեկավարվել է «Սթեյջ Ինթերթայնմենթ» («Stage Entertainment Russia») թատերական ընկերության կողմից։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոսիա» և «Պուշկինի» կինոթատրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1961-1964 թվականներին Տառապանքների մենաստանի տեղում։ Նախագծի հեղինակներն են եղել ճարտարապետներ Յուրի Շևերդյաևը, Դմիտրի Սալապովը, Էլմիրա Գաջինսկայան, ճարտարագետներ Յուրի Դիխավիչնին և Ե. Պ. Ստանիսլավսկին[3]։ Այս թիմը մշակել է կոմպոզիցիոն սկզբունք, որը գործածվել է 1920-ական թվականներին ճարտարապետ Կոնստանտին Մելնիկովի կողմից Ռուսակովի անվան մշակույթի տան կառուցման ժամանակ, որի դուրս ցցված ճակատային մասն ընդգծում է այն կարևոր նշանակությունը, որ ունի շենքը Պուշկինի հրապարակի անսամբլում[4]։ Շենքի հատկանշական առանձնահատկություններից է նրա հսկայական ապակե ճակատամասը, որի վրա դեպի վեր և առաջ ձգված է տանիքը, նաև բազմաթիվ աստիճանները, կամրջակներն ու անցումները։ Այս բոլորը միասին շենքին տալիս են ճանաչելի տեսք։

Կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1964 թվականի ապրիլի 11-ին Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայում» ֆիլմի պրեմիերայով և շատ շուտով դարձել է Սովետական միության գլխավոր կինոկենտրոնը, որտեղ անցկացվել են սովետական ֆիլմերի առաջին ցուցադրությունները և Մոսկովյան միջազգային կինոփառատոնը։

1997 թվականին կինոթատրոնն արմատապես վերակառուցվել է «Կարո ֆիլմ» ցանցի կողմից։ Ընկերությունը նրան տվել է նոր անվանում՝ «Պուշկինի»[5]։ Թատրոնի հանդիսատեսների համար նախատեսված սրահն ունեցել է 2056 տեղ ու Dolby Digital ձայնային սարքավորումներ և եղել է Եվրոպայի ամենամեծ կինոթատրոններից մեկը[6]։ 2007 թվականին «Կարո ֆիլմը» Մոսկվայի կառավարությոնից գնել է կինոթատրոնի շենքը 30 մլն դոլարով[1]։

Թատրոն «Ռոսիա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին «Կարո ֆիլմը» կինոթատրոնի շենքը երկարաժամկետ վարձակալությամբ տալիս է «Stage Entertainment» միջազգային թատերական ընկերության ռուսական ենթաբաժնին։ Կինոթատրոնին տալիս են իր նախկին անունը՝ «Ռոսիա» և 2012 թվականի մարտի 1-ին այն փակում են վերանորոգելու նպատակով[1]։ Կինոթատրոնի վերանորոգման համար ծախսվել է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար[7]։

«Ռոսիա» թատրոնը բացվել է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին[8], իսկ հոկտեմբերի 6-ին թատրոնի բեմում կայացել է «Ջրահարսը» մյուզիքլի ռուսական պրեմիերան։ Ներկայացման վարձույթը հաջողությամբ շարունակվել է 2 խաղաշրջան։ Դրանից հետո «Театра МДМ»-ից 2 շաբաթով այստեղ տեղափոխվեց «Չիկագո» մյուզիքլը։ 2014-2015 թվականների ընթացքում «Ռոսիա» թատրոնն ընդունել և ցուցադրել է «Գեղեցկուհին և հրեշը» վերափոխված մյուզիքլը։

2015 թվականի սեպտեմբերի 6-ին անմիջապես թատրոնի մուտքի առաջ ստեղծվել է «Մյուզիքլի աստղերի ծառուղին»»[9], իսկ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Անձրևի տակ երգողները» մյուզիքլի ռուսական պրեմիերան։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Մոխրոտիկը» մյուզիքլի եվրոպական տարբերակի պրեմիերան»[10]։

2017/2018 թվականների ընթացքում «Stage Entertainment»-ը այդ թատրոնում մյուզիքլներ չի բեմադրելու, այլ միայն կսահմանափակվի «Театре МДМ»-ում մեկ բեմադրության ցուցադրությամբ։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սրահի տարողությունը՝ 1753 հանդիսատես (856 տեղ պարտերում և 897 տեղ պատշգամբում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Алексей Крижевский, Петр Канаев. «Театр мюзикла и митинга». Общественно-политическое интернет-издание «Газета.Ru» // gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  2. «Крупнейшая театральная компания приостанавливает показы мюзиклов в "России"». ТАС (ռուսերեն).
  3. «Кинотеатр «Россия»». «СовАрх». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 9 марта 2016-ին.
  4. История русского и советского искусства. Под ред. Д. В. Сарабьянова. Высшая школа, 1979. С. 376
  5. «Каро Фильм: Пушкински». «Каро Фильм». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  6. «Кинотеатр «Пушкинский»». «MosDay». Վերցված է 9 марта 2016-ին.
  7. «Lenta.ru». «Под песни русалк».
  8. «РИА Новости» (url=http://ria.ru/culture/20120926/759820778.html). «Թատրոն «Ռոսիան» Պուշկինի հրապարակում բացվել է վերանորոգումից հետո». {{cite news}}: Missing pipe in: |date= (օգնություն)
  9. Дмитрий Виноградов. «Аллея звезд мюзиклов открылась в Москве».
  10. «Аргументы и факты» (3 марта 2016). «Бродвейский мюзикл «Золушка» выйдет в прокат в России с 1 октября». Վերցված է 4 марта 2016-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսիա (թատրոն)» հոդվածին։