Ռոսիա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ռոսիա
Pushkinsky Cinema 00.jpg
Տեսակկինոթատրոն և թատրոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՏվերսկի շրջան և Մոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1961
ՃարտարապետՅուրի Շևերդյաև և Q30879538?
Կայքstage-musical.ru/ser/theatres#rossiyatheatre
Commons-logo.svg Pushkinsky Cinema Վիքիպահեստում

Ռոսիա թատրոն (ռուս.՝ Театр «Россия», մինչև 2012 թվականը՝ «Պուշկինի» կինոթատրոն, մինչև 1997 թվականը՝ «Ռոսիա» կինոթատրոն), ռուսական թատրոն Մոսկվա քաղաքում։ Թատրոնի շենքը մարզային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1]։

Թատրոնը համարվում է Մոսկովյան համաժողովրդական կինոփառատոնի անցկացման հիմնական վայրը։ Մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը[2] ղեկավարվել է «Սթեյջ Ինթերթայնմենթ» («Stage Entertainment Russia») թատերական ընկերության կողմից։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոսիա» և «Պուշկինի» կինոթատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1961-1964 թվականներին Տառապանքների մենաստանի տեղում։ Նախագծի հեղինակներն են եղել ճարտարապետներ Յուրի Շևերդյաևը, Դմիտրի Սալապովը, Էլմիրա Գաջինսկայան, ճարտարագետներ Յուրի Դիխավիչնին և Ե. Պ. Ստանիսլավսկին[3]։ Այս թիմը մշակել է կոմպոզիցիոն սկզբունք, որը գործածվել է 1920-ական թվականներին ճարտարապետ Կոնստանտին Մելնիկովի կողմից Ռուսակովի անվան մշակույթի տան կառուցման ժամանակ, որի դուրս ցցված ճակատային մասն ընդգծում է այն կարևոր նշանակությունը, որ ունի շենքը Պուշկինի հրապարակի անսամբլում[4]։ Շենքի հատկանշական առանձնահատկություններից է նրա հսկայական ապակե ճակատամասը, որի վրա դեպի վեր և առաջ ձգված է տանիքը, նաև բազմաթիվ աստիճանները, կամրջակներն ու անցումները։ Այս բոլորը միասին շենքին տալիս են ճանաչելի տեսք։

Կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1964 թվականի ապրիլի 11-ին Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայում» ֆիլմի պրեմիերայով և շատ շուտով դարձել է Սովետական միության գլխավոր կինոկենտրոնը, որտեղ անցկացվել են սովետական ֆիլմերի առաջին ցուցադրությունները և Մոսկովյան միջազգային կինոփառատոնը։

1997 թվականին կինոթատրոնն արմատապես վերակառուցվել է «Կարո ֆիլմ» ցանցի կողմից։ Ընկերությունը նրան տվել է նոր անվանում՝ «Պուշկինի»[5]։ Թատրոնի հանդիսատեսների համար նախատեսված սրահն ունեցել է 2056 տեղ ու Dolby Digital ձայնային սարքավորումներ և եղել է Եվրոպայի ամենամեծ կինոթատրոններից մեկը[6]։ 2007 թվականին «Կարո ֆիլմը» Մոսկվայի կառավարությոնից գնել է կինոթատրոնի շենքը 30 մլն դոլարով[1]։

Թատրոն «Ռոսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին «Կարո ֆիլմը» կինոթատրոնի շենքը երկարաժամկետ վարձակալությամբ տալիս է «Stage Entertainment» միջազգային թատերական ընկերության ռուսական ենթաբաժնին։ Կինոթատրոնին տալիս են իր նախկին անունը՝ «Ռոսիա» և 2012 թվականի մարտի 1-ին այն փակում են վերանորոգելու նպատակով[1]։ Կինոթատրոնի վերանորոգման համար ծախսվել է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար[7]։

«Ռոսիա» թատրոնը բացվել է 2012 թվականի սեպտեմբերի 26-ին[8], իսկ հոկտեմբերի 6-ին թատրոնի բեմում կայացել է «Ջրահարսը» մյուզիքլի ռուսական պրեմիերան։ Ներկայացման վարձույթը հաջողությամբ շարունակվել է 2 խաղաշրջան։ Դրանից հետո «Театра МДМ»-ից 2 շաբաթով այստեղ տեղափոխվեց «Չիկագո» մյուզիքլը։ 2014-2015 թվականների ընթացքում «Ռոսիա» թատրոնն ընդունել և ցուցադրել է «Գեղեցկուհին և հրեշը» վերափոխված մյուզիքլը։

2015 թվականի սեպտեմբերի 6-ին անմիջապես թատրոնի մուտքի առաջ ստեղծվել է «Մյուզիքլի աստղերի ծառուղին»»[9], իսկ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Անձրևի տակ երգողները» մյուզիքլի ռուսական պրեմիերան։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Մոխրոտիկը» մյուզիքլի եվրոպական տարբերակի պրեմիերան»[10]։

2017/2018 թվականների ընթացքում «Stage Entertainment»-ը այդ թատրոնում մյուզիքլներ չի բեմադրելու, այլ միայն կսահմանափակվի «Театре МДМ»-ում մեկ բեմադրության ցուցադրությամբ։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրահի տարողությունը՝ 1753 հանդիսատես (856 տեղ պարտերում և 897 տեղ պատշգամբում)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Алексей Крижевский, Петр Канаев։ «Театр мюзикла и митинга»։ Общественно-политическое интернет-издание «Газета.Ru» // gazeta.ru 
  2. «Крупнейшая театральная компания приостанавливает показы мюзиклов в "России"»։ ТАС (ռուսերեն) 
  3. «Кинотеатр «Россия»»։ «СовАрх»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին։ Վերցված է 9 марта 2016 
  4. История русского и советского искусства. Под ред. Д. В. Сарабьянова. Высшая школа, 1979. С. 376
  5. «Каро Фильм: Пушкински»։ «Каро Фильм»։ Արխիվացված օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2017-06-27 
  6. «Кинотеатр «Пушкинский»»։ «MosDay»։ Վերցված է 9 марта 2016 
  7. «Lenta.ru»։ «Под песни русалк» 
  8. «РИА Новости» (url=http://ria.ru/culture/20120926/759820778.html)։ «Թատրոն «Ռոսիան» Պուշկինի հրապարակում բացվել է վերանորոգումից հետո» 
  9. Дмитрий Виноградов։ «Аллея звезд мюзиклов открылась в Москве» 
  10. «Аргументы и факты» (3 марта 2016)։ «Бродвейский мюзикл «Золушка» выйдет в прокат в России с 1 октября»։ Վերցված է 4 марта 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]