Ռոմեո Գալստյան
Արտաքին տեսք
Ռոմեո Գալստյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1968 |
Մահացել է | հունվարի 6, 1991 (22 տարեկան) |
Ռոմեո Սերգեյի Գալստյան (1968, մայիսի 11, գ. Վերին Հոռաթաղ, Մարտակերտի շրջանի - 1991, հունվարի 6, գ. Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ-հրամանատար։ Պաշտպանության բանակի լեյտենանտ (1996, հետմահու)։
1980-1982 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1988-1991 թթ.-ին կամավորական ջոկատի, 5-րդ պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։ Զոհվել է Մաղավուզի պաշտպանության ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Վերին Հոռաթաղում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 151։
|