Jump to content

Ռոմելիա Ալարկոն Ֆոլգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմելիա Ալարկոն Ֆոլգար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1900(1900-10-27)
ԾննդավայրԿոբան, Գվատեմալա
Վախճանվել էհուլիսի 19, 1971(1971-07-19) (70 տարեկան)
Վախճանի վայրԳվատեմալա Սիթի, Գվատեմալա
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, սուֆրաժիստ և լրագրող
Քաղաքացիություն Գվատեմալա
Ստեղծագործական շրջան1938-1971

Ռոմելիա Ալարկոն Ֆոլգար (իսպ.՝ Romelia Alarcón Folgar, հոկտեմբերի 27, 1900(1900-10-27), Կոբան, Գվատեմալա - հուլիսի 19, 1971(1971-07-19), Գվատեմալա Սիթի, Գվատեմալա), գվատեմալացի բանաստեղծ, լրագրող և սուֆրաժիստ։ Իր գրվածքներում բազմիցս անդրադարձել է շրջակա միջավայրի և կանանց իրավունքների հարցերին։ Համարվում է Գվատեմալայում 20-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմելիա Ալարկոն Ֆոլգարը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 27-ին Գվատեմալայի Ալտա Վերապաս շրջանի Կոբան քաղաքում` Մարիա Բարրիոս Նորիգայի և Սալվադոր Ալարկոնի ընտանիքում[1]։ Ամուսնացել է Դոմինիկո Ֆոլգար Գառիդոյի հետ[1] և ունեցել են 7 երեխա։ Ստեղծագործել սկսել է ամուսնանալուց հետո, և նրա բոլոր ստեղծագործությունները կրում են նրա ամուսնական ազգանունը[2]։ Չունենալով ֆորմալ կրթություն, սակայն ունենալով լավ կապեր արվեստագետների և մտավորականների հետ, Ռոմելիան իրեն դրսևորում է լրագրության բնագավառում, ինչպես նաև հանդես է գալիս որպես բանաստեղծ[3]` դառնալով 20-րդ դարի գվատեմալյան լավագույն բանաստեղծներից մեկը[4]։ 1945 թվականին, ոգեշնչված Անգլիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում սուֆրաժիստ կանանց հաջողություններով, Ալարկոնը միանում է Լաուրա Բենդֆելդտին, Մարիա Ալբերտինա Գալվեսին, Կլեմենսիա դե Էռարտեին, Գլորիա Մենենդես Մինային, Ադրիանա դե Պալարեային, Գրասիելա Քուանին և Մագդալենա Սպինոլային` ձևավորելու Comité Pro-Ciudadanía` հանուն Գվատեմալայի կանանց ընտրական իրավունքի պայքարելու համար[5]։

Ալարկոն Ֆոլգարը ռադիոյում աշխատել է որպես լրագրող, երբեմն աշխատել է նաև թերթերում[3], տպագրվել է նաև ամսագրերում[2]։ Հիմնադրել է Revista Minuto[3] և որպես Revista Pan-Americana խմբագիր` ճանապարհորդել է տարբեր երկրներում[2]։ Կենդանության օրոք նա տպագրել է 13 գիրք, իսկ մահից հետո նրա դուստրերից մեկը տպագրել է մոր ևս երկու գրքեր[6]։ Ալարկոն Ֆոլգարը բանաստեղծություններ սկսել է տպագրել 1938 թվականից` Llamaradas (Բոց) վերնագրով[6]։ Այս ստեղծագործությունում նա խոսում է որպես վաղ շրջակա միջավայրի և բնության պահպանման պարտավորության մասին, որպես մեստիզո բնակչության պաշտպանության միջոց։ Ի տարբերություն վերջին բանաստեղծությունների, որոնք հայտնի են իրենց սոցիալական մեկնաբանությամբ, Llamarades հավաքածուն միավորում է մեծ Մայա ծառի պաշտպանության հիմնական թեման[7]։ Նրա վաղ գործերից մի քանիսը կենտրոնանում են ներքին թեմաների վրա, մյուս ստեղծագործություններում քննարկվում է ստեղծագործելու պայքարը[6]։ Հետագա աշխատանքներում նա չի ընդունում հասարակության մեջ կնոջ դիրքը. նրանցում առկա է ազատության պակաս[8]։

Ալարկոն Ֆոլգարը մահացել է 1971 թվականի հուլիսի 19-ին։ Թաղված է Գվատեմալա քաղաքի գլխավոր գերեզմանատանը[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ[1]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1938 Plaquetes
  • 1938 Llamaradas
  • 1944 Cauce
  • 1944 Clima verde en dimensión de angustia
  • 1954 Isla de novilunios
  • 1957 Viento de colores
  • 1958 Día vegetal
  • 1959 Vigilia blanca
  • 1961 Claridad
  • 1963 Poemas de la vida simple
  • 1964 Sin brújula
  • 1964 Plataforma de cristal
  • 1966 Pasos sobre la yerba
  • 1967 Casa de pájaros
  • 1970 Tránsito terrestre
  • 1972 Tiempo inmóvil
  • 1976 Más allá de la voz
  • 1976 El Vendedor de trinos

Կարճ պատմվածքներ[6]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950 Cuentos de la Abuelita
  • 1964 Sin brújula: cuentos
  • 1968 Gusano de luz: cuentos infantiles
  • 1968 Vendedor de trinos: cuentos de misterio

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • André, María Claudia; Bueno, Eva Paulino (2014). Latin American Women Writers: An Encyclopedia. New York, New York: Routledge. ISBN 978-1-317-72634-0.
  • Finzer, Erin (2014). «Grafting the Maya World Tree:Cosmic Conservation in Romelia Alarcón de Folgar's Llamaradas (Guatemala, 1938)». Interdisciplinary Studies in Literature and Environment. Association for the Study of Literature and Environment, Oxford University Press: 1–23. doi:10.1093/isle/isu129. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  • Monzón, Ana Silvia (2012 թ․ հոկտեմբերի 16). «Arbenz y la participación política de las mujeres». Revista Albedrio (Spanish). Guatemala: Paraninfo Universitario: 8–9. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Asociación de Amigos del País; Fundación para la Cultura y el Desarrollo (2004). «Romelia Alarcón de Folgar». WikiGuate (Spanish). Guatemala City, Guatemala: Diccionario Histórico Biográfico de Guatemala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Finzer, 2014, էջ 6
  3. 3,0 3,1 3,2 André, Bueno, էջ 80
  4. André, Bueno, էջ 82
  5. Monzón, 2012, էջեր 8-9
  6. 6,0 6,1 6,2 6,3 André, Bueno, էջ 81
  7. Finzer, 2014, էջ 5
  8. Morard, Marylin (2014 թ․ հուլիսի 15). «Une femme remarquable (12): Romelia Alarcon Folgar» (French). Sion, Switzerland: L'1dex. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]