Jump to content

Ռոմելա Դադայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմելա Դադայան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1951(1951-10-22) (72 տարեկան)
ԾննդավայրՄադրասա, Շամախիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ

Ռոմելա Նիկոլայի Դադայան (հոկտեմբերի 22, 1951(1951-10-22), Մադրասա, Շամախիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, քաղաքական գործիչ։ ԼՂՀ վաստակավոր մանկավարժ[1]։ ԼՂՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանական ԽՍՀ Շամախիի շրջանի Մադրասա գյուղում։ 1968 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և 1968-1973 թվականներին Մադրասայի դպրոցում աշխատել որպես ավագ ջոկատավար։ 1969 թվականին ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1973-1974 ուսումնական տարում աշխատել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1975 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (հեռակա բաժին)։

1974-1975 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թիվ 4 մանկապարտեզում, իսկ մինչև 1979 թվականը` հատուկ գիշերօթիկ դպրոցում՝ որպես դաստիարակչուհի։ 1979 թվականին նշանակվել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ, 1988 թվականին՝ փոխտնօրեն, 1994 թվականին՝ տնօրեն։

2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Եղել է Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։

2015 թվականի մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ  6-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով[1]։

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է։

«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է, խմբակցության քարտուղար[1]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

  • ԼՂՀ վաստակավոր մանկավարժ (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր, 01.09.2005)
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012)
  • «Արցախի Հանրապետության 20-ամյակ» հուշամեդալ, վարչապետի հուշամեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Դադայան Ռամելա Նիկոլայի». www.nankr.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]