Ռոման Մատիաշվիլի
Ռոման Մատիաշվիլի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Ղվարել, Վրաստան |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Ռոման Մատիաշվիլի (դեկտեմբերի 29, 1950, Ղվարել, Վրաստան), դերասան, ռեժիսոր, Վրաստանի վաստակավոր արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վրաստանի Կախեթի շրջանում։ Նախնական կրթություն է ստացել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համար 95 հայկական միջնակարգ դպրոցում։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (Ռ. Ջրբաշյանի ղեկավարությամբ)։ Ավարտական դիպլոմային աշխատանքը եղել է «Հալածված առաքյալը» (Մակայոնոկ). այն բեմադրվել է Թբիլիսիի Շահումյանի (այժմ` Ադամյանի) անվան հայկական պետական թատրոնում։ Հետագա գործունեությունը շարունակել է նույն թատրոնում, աշխատել որպես դերասան և ռեժիսոր[2]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականից սկսած Մատիաշվիլին սկսել է աշխատել թատրոնում։ Նախ, 1977 թվականին գործունեություն է ծավալել Երևանի Երիտասարդական-փորձարարական թատրոնում, այնուհետև` 1979-1981 թվականներին որպես ռեժիսոր և դերասան է հանդես եկել Կապանի Շիրվանզադեի անվան պետական թատրոնում։ Որպես դերասան և ռեժիսոր Մատիաշվիլին իր գործունեությունը շարունակել է Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում, բեմադրելով տարբեր ներկայացումներ և խաղալով մի շարք դերեր։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հատակում»՝ Լուկա
- «Քարե հյուր»՝ Լեպորելլո
- «Պատվի համար»` Էլիզբարյան
- «Ամուսնություն իտալական ձևով»՝ Դոմենիկո Սորիանո
- «Հավերժության օրենքը»՝ Բաշանա Ռամիշվիլի
- «Կուկարաչա»` Կուկարաչա
- «Օթելլո»` Օթելլո
- «Պեպո»` Պեպո
- «Սերը ծփիների տակ»՝ Եփրայիմ Քիբըթի
- «Ավերականների պահակները»[3]՝ Մացիկ
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հալածված առաքյալը»՝ Մակայոնոկի
- «Սերը ծփիների տակ»
- «Ավերականների պահակները»
- «Եզովպոս» (Վանաձորի պետական թատրոն, 1977)
- «Ամուսնություն իտալական ձևով»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, 2010, Երևան, էջ 94
- ↑ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը պակասում է
- ↑ Ամենատարեց հայկական թատրոնի մշտանորոգ ներկան