Ռոման Մատիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Մատիաշվիլի
Ծնվել էդեկտեմբերի 29, 1950(1950-12-29) (73 տարեկան)
ԾննդավայրՂվարել, Վրաստան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Ռոման Մատիաշվիլի (դեկտեմբերի 29, 1950(1950-12-29), Ղվարել, Վրաստան), դերասան, ռեժիսոր, Վրաստանի վաստակավոր արտիստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանի Կախեթի շրջանում։ Նախնական կրթություն է ստացել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համար 95 հայկական միջնակարգ դպրոցում։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (Ռ. Ջրբաշյանի ղեկավարությամբ)։ Ավարտական դիպլոմային աշխատանքը եղել է «Հալածված առաքյալը» (Մակայոնոկ). այն բեմադրվել է Թբիլիսիի Շահումյանի (այժմ` Ադամյանի) անվան հայկական պետական թատրոնում։ Հետագա գործունեությունը շարունակել է նույն թատրոնում, աշխատել որպես դերասան և ռեժիսոր[2]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից սկսած Մատիաշվիլին սկսել է աշխատել թատրոնում։ Նախ, 1977 թվականին գործունեություն է ծավալել Երևանի Երիտասարդական-փորձարարական թատրոնում, այնուհետև` 1979-1981 թվականներին որպես ռեժիսոր և դերասան է հանդես եկել Կապանի Շիրվանզադեի անվան պետական թատրոնում։ Որպես դերասան և ռեժիսոր Մատիաշվիլին իր գործունեությունը շարունակել է Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում, բեմադրելով տարբեր ներկայացումներ և խաղալով մի շարք դերեր։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հատակում»՝ Լուկա
  • «Քարե հյուր»՝ Լեպորելլո
  • «Պատվի համար»` Էլիզբարյան
  • «Ամուսնություն իտալական ձևով»՝ Դոմենիկո Սորիանո
  • «Հավերժության օրենքը»՝ Բաշանա Ռամիշվիլի
  • «Կուկարաչա»` Կուկարաչա
  • «Օթելլո»` Օթելլո
  • «Պեպո»` Պեպո
  • «Սերը ծփիների տակ»՝ Եփրայիմ Քիբըթի
  • «Ավերականների պահակները»[3]՝ Մացիկ

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հալածված առաքյալը»՝ Մակայոնոկի
  • «Սերը ծփիների տակ»
  • «Ավերականների պահակները»
  • «Եզովպոս» (Վանաձորի պետական թատրոն, 1977)
  • «Ամուսնություն իտալական ձևով»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]