Ռոբերտ Բախչաջյան
Ռոբերտ Բախչաջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1957 (67 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ֆրանսիա |
Մասնագիտություն | քիմիկոս, գրող, հասարակական գործիչ, գիտնական և պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն և Էքս Մարսել համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա[1], Քիմիական կինետիկա[1], oxidation?[1], Կատալիզ[1], հայ[1] և անվանի անձ[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ (1979) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1], անգլերեն[1] և ռուսերեն[1] |
Ռոբերտ Հարությունի Բախչաջյան (փետրվարի 27, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, գրող, հասարակական գործիչ[3][4], «Արարատ» Միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Բախչաջյանը ծնվել է 1957 թվականին Լենինական քաղաքում։ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը ավարտել է 1979 թվականին[5]։ Զբաղվել է գիտական աշխատանքով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։
1986 թվականին Խորհրդային Հայաստանում Բախչաջյանը ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ 1995 թվականին Հայաստանից տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա գիտությունների թեկնածուի աստիճանը Ֆրանսիայում համարժեք է համարվել դոկտորի աստիճանի։ Նույն թվականին Լոնդոնում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ Բախչաջյան գիտական մշակումների արդյունքները կիրառվում են քիմիայի արդյուանաբերության արտերկրի հեղինակավոր ընկերությունների կողմից։ Ռոբերտ Բախչաջյանը գիտական գործունեությունը շարունակել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, Էքս Մարսել համալսարանում։ 2009-2012 թվականներին ղեկավարել է հայ-ֆրանսիական համատեղ գիտական խումբը՝ երկու երկրների միջև գիտական համագործակցության ծրագրի շրջանակում։
Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն լեզվով ծավալուն մենագրությունը Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ իբրև դասագիրք ներառվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Robert Bakhtchadjian». prabook.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Бахчаджян Роберт
- ↑ 21-րդ դարի երկու հարյուր նշանավոր հայերի մասին պատմող գիրք է հրատարակվել Ֆրանսիայում
- ↑ «Աշխարհի մեծամասնությունը չգիտի նշանավոր հայերի գործունեության մասին». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր ։ Ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ / Ռ. Բախչաջյան; Հայկական կենսագրական կենտրոն(չաշխատող հղում)
- База патентов СССР
|