Ռերում նովարում
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/Papa_Leone_XIII_%281898%29.jpg/220px-Papa_Leone_XIII_%281898%29.jpg)
«Ռերում նովարում» (լատին․՝ Rerum Novarum), Լևոն XIII-րդ պապի Էնցիկլիկան (1891), որը հայտնի է, որպես կաթոլիկության սոցիալական քաղաքականությունը սկզբնավորող առաջին փաստաթուղթ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռերում նովարում» սրբագործել է մասնավոր սեփականությունը, դասակարգային անհավասարությունը, բուրժուական պետությունը, կոչ արել ստեղծել եկեղեցու հսկողությամբ կղերական բանվորական կազմակերպություններ, կանխել բանվորների շրջանում սոցիալիզմի ազդեցությունը։
«Ռերում նովարում» բացահայտ հարձակում էր ընդդեմ սոցիալիզմի և կոմունիզմի՝ որպես եկեղեցու հեղինակությունը խարխլող ու շահագործողական պետության համար վտանգավոր գործոնի։ Սոցիալական հարցերին նվիրված պապերի հետագա էնցիկլիկաները ելնում էին «Ռերում նովարում»-ի դրույթներից, նոր պայմաններին համեմատ լրացնելով այն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |