Jump to content

Ռետեզատի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռետեզատի ազգային պարկ
ռումիներեն՝ Parcul Național Retezat[1]
Տեսակազգային պարկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց և բնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ռումինիա[2][1]
ՎարչատարածքՀունեդոարա
Հիմնվել է1935 և 1988[1]
Մակերես38 047 հեկտար և 38 319,01022 հեկտար[1]
ԲԾՄ2509 մետր
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Ռետեզատի ազգային պարկը գտնվում է Ռումինիաում
Ռետեզատի ազգային պարկ

Ռետեզատի ազգային պարկ (ռումիներեն՝ Parcul Naţional Retezat), հատուկ պահպանվող տարածք (ԲՊՄՄ դասակարգմամբ՝ երկրորդ կարգի ազգային պարկ) Ռետեզատի լեռներում` Ռումինիայի Հունեդոարայի կոմսությունում[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով 2300 մետրից ավելի բարձրության 60-ից ավելի գագաթներ և շուրջ 100 բյուրեղյա մաքրության խորը սառցալեռնային լճեր՝ Ռետեզատի լեռները Կարպատների ամենագեղեցկ վայրերից մեկն է։ 1935 թվականին Ռումինիայի կառավարությունը Ռետեզատի լեռնատարածքի հիման վրա ստեղծեց պետության առաջին ազգային պարկը։

Ներկայումս պարկի տարածությունը 380,47 քառակուսի կիլոմետր է[4]։ Այդ տարածքում է գտնվում Եվրոպաում մնացած վերջին կուսական նախնադարյան անտառը և մայրացամաքի ամենամեծ եզակի անխառն անտառային տարածքը։ Ռետեզատի լեռների ամենաբարձր գագաթը՝ Պելեագան (2509 մ) նույնպես պարկի տարածքում է։ Պարկի տարածքում են նաև մոտ 80 սառցալճեր։

1979 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և բիոսֆերան» ծրագիրը պարկը ներառեց բիոսֆերային տարածքների միջազգային ցանցում։

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորան ընդգրկում է մոտ 1190 բուսատեսակներ, որոնցից 130-ը "անհետացման վտանգի" կամ "խոցելի" կարգավիճակում են։ Գայլեր, սպիտակ արջեր, վարազներ, սովորական լուսաններ, եվրոպական վայրի կատուներ, քարայծներ, այծյամներ և ազնիվ եղջերու, ինչպես նաև փոքր գիշատչ տեսակներ, ինչպես օրինակ գորշուկներ և ջրասամույրներով է բնակեցված պարկը։

Gemenele (ռումիներեն՝ "Երկվորյակներ") գիտական արգելոցը պարկի խստորեն պահպանվող տարածքներից է, որի մեջ է նաև նախնադարյան անտառը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռետեզատի ազգային պարկ» հոդվածին։