Ռեվերսի (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեվերսի
Տեսակխաղ վանդակավոր դաշտում և ինտելեկտուալ սպորտաձև
Ենթատեսակխաղ վանդակավոր դաշտում, sequential game? և վերացական ռազմավարական խաղ
ՀրատարակիչLansay? և Mattel Inc
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ2
Տարիք6+
Տեղադրման ժամանակ3 վայրկյան
Պարտիայի տևողություն10 րոպե – 60 րոպե
Կանոնների բարդությունպարզ
Ռազմավարության մակարդակմիջին
Պատահականությունների ազդեցությունչկա
Անհրաժեշտ ունակություններուշադրություն, ռազմավարություն, հիշողություն
 Reversi Վիքիպահեստում

'’’Ռեվերսի’’’ն, (լատին․՝ reversio – վերադարձ) կամ “Օթելլո”ն, վերացական ռազմավարական սեղանի խաղ է երկու խաղացողների համար 8 × 8 խաղատախտակի վրա վաթսուն-չորս նույնատիպ խաղաքարով, որոնց մի կողմը բաց գույնի է, մյուսը՝ մուգ։ Խաղացողներն հերթով դնում են խաղաքարերը իրենց ընտրած գույնով վերև։ Խաղի ընթացքում հակառակորդի ցանկացած խաղաքար, որը գտնվում է ուղիղ գիծում և հենց նոր տեղադրված խաղաքարի հետ անմիջական հարևանությամբ, շրջվում է և վերածվում է ընթացիկ խաղացողի խաղաքարի գույնի։

Խաղի նպատակն այն է, որ խաղացողը պետք է ունենա իր գույնի խաղաքարերի մեծ մասը՝ վերջին դատարկ քառակուսին զբաղեցնելուց հետո ։

Ռեվերսին վերջերս գլխավորապես արտադրվում է Մաթել (Mattel) խաղեր արտադրող ընկերության կողմից Othello ապրանքանշով։

Խաղի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեվերսի խաղը 1883 թվականին հորինել է երկու անգլիացիներից մեկը և նրանցից յուրաքանչյուրը պնդում է, որ մյուսը ստում է՝ Լյուիս Ուոթերմենը ( Lewis Waterman) կամ Ջոն Մոլեթը (John W. Mollett), կամ գուցե ավելի վաղ մեկ ուրիշը։ Խաղը մեծ տարածում ստացավ Անգլիայում XIX դարի վերջում։ .[1] Խաղի առաջին վստահելի հիշատակը նշվում է Լոնդոնում տպագրված «Սեթըդի րիվյու» օրաթերթի 1886 թվականի օգոստոսի 21-ի համարում։ Ավելի ուշ այն հիշատակում է 1895 թ.«Նյու Յորք Թայմսի» հոդվածը, որը գրում է.«Ռեվերսին նման է Go Bang խաղին, քանի որ այն խաղում են 64 խաղաքարով »[2]։ 1893 թ. “Ռավենսբրգեր”գերմանական խաղերի արտադրողը սկսեց թողարկել խաղը որպես իր առաջին անվանակարգերից մեկը։

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օթելլո» խաղի տարատեսակի համար, որը տարբերվում է ավանդական Reversi- ից, ըստ կանոնների, խաղը սկսվում է չորս խաղաքարերով՝ խաղատախտակի մեջտեղում տեղադրված՝ երկուսը՝ բաց գույնով վերև, երկուսր՝ մուգ, միմյանց հետ շեղագծիվրա։ Խաղի միջազգային կանոնների համաձայն, մուգ խաղաքարերը տեսադրվում են հյուսիս-արևելքից հարավ-արեւմուտք՝ երկու խաղացողների հեռանկարներից։ Սկսում է խաղը մուգ գույնի խաղաքարեր ունեցողը՝ «սևերը»։

Սևերը պետք է տեղադրեն խաղաքարը սև (մուգ) կողմով դեպի վեր այնպես, որ կազմվի առնվազն մեկ ուղիղ հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծային գրավված գիծ նոր խաղաքարի և մեկ այլ մուգ խաղաքարի միջև, դրանց միջև մեկ կամ մի քանի բաց գույնի խաղաքարերով։

Խաղաքարը տեղադրելով, սևերը շրջում են (գրավում են) մուգ գույնով վերև բոլոր այն բաց գույնի խաղաքարերը, որոնք ընկած են նոր տեղադրված խաղաքարի և ուրիշ ցանկացած սև խաղաքարի միջև։ Բոլոր շրջված քարերը կարող են օգտագործվել սևերի հետագա քայլերի մեջ, եթե սպիտակները չվերադարձնեն դրանք։ Այլ կերպ ասած, վավեր է համարվում այն քայլը, որտեղ առնվազն մեկ խաղաքար շրջվում է։

Խաղի վերջում հաղթում է այն խաղացողը, որը խաղատաղտակի վրա ունի ամենաշատ քանակով խաղաքարեր։ Բացառությունէ կազմում այն դեպքը, երբ կիրառվում է ժամացույց, ապա եթե մեկ խաղացողը ժամանակին նվաստացնում է խաղացողի մրցակցին, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում խորհրդի կազմաձեւում, տարբեր հաշվարկներով որոշելու համար, որտեղ պետք է պահանջվի պաշտոնական միավորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Brief history of Othello». Othello Museum. Beppi.it. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  2. «FINE NEW GAMES AND TOYS; Now Ready for Distribution by the Agents of Santa Claus. IN THE MODERN WONDERLAND Millions Spent for the Amusement and Instruction of Children – Minds Active and Hands Busy All the Time». The New York Times. 1895 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր, որոնք օգնում են մասնագիտանալ “Ռեվերսի” խաղում և հասնել մրցումների մասնակցի մակարդակի.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիգրքերի պատկերանիշը
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Ռեվերսի (խաղ)