Ռեյ ամրոց (Պոլյենսա)
Նկարագրություն | |
Տեսակ | հուշարձան և դղյակ |
Տեղագրություն | 39°55′20″ հս․ լ. 03°00′36″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Լաս Պալմաս[1] |
Երկիր | Իսպանիա |
Համալիրի մաս | Muralla de Las Palmas? |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Վերահսկվում է | RI-51-0008481 |
Castle of San Francisco (Las Palmas de Gran Canaria) Վիքիպահեստում |
Ռեյ ամրոց (իսպ.՝ Castillo del Rey), ամրոց Իսպանիայի Բալեարյան կղզիներում (Մալյորկա), Տեռնալես հովտում գտնվող համանուն լեռան վրա, ծովի մակերևույթից 492 մ բարձրության վրա։
1993 թվականի նոյեմբերի 30-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Ռեյ ամրոց ընդգրկվել է Իսպանիայի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008481 գրանցման համարի տակ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեցիաների ժամանակ արդեն այն օգտագործվում էր որպես պաշտպանողական կառույց, որը շարունակվեց արաբների տիրապետության ժամանակ։
1229 թվականին Մալյորկայի ազատագրման ժամանակ Ալարոյի ամրոցի հետ միասին Ջեյմ I Արագոնացին գրավում է նաև Ռեյ ամրոցը։ Նրանք հանդիսանում էին Մալյորկայի վերջին պաշտպանողական կառույցները և դիմադրեցին մինչև 1231 թվականը։
Մեկ այլ պատմական տվյալ, որը կապված է այդ վայրերի հետ, դա 1343 թվականին ամրոցի շրջափակումն է եղել, որը տևել է շուրջ երեք ամիս, որից հետո Մալյորկայի արքա Ջեյմ III-ը միացավ Արագոնին և տեղի ունեցավ Պեդրո Արագոնացու թագադրման ծիսակատարությունը[3]։
Ամրոցը օգտագործվել է առավելապես, որպես դիտակետ, այլ ոչ թե պաշտպանողական կառույց։ 18-րդ դարում ամրոցը լքվել է, որից հետո այն սկսվել է քայքայվել։
Ներկայումս ամրոցը գտնվում է կիսավեր վիճակում, իսկ մուտքը գրեթե ամբողջությամ վնասվել է և դառել անանցանելի։
1896 թվականին իսպանացի պոետ Միգել Կոստան գրել է պոեմ նվիրված ամրոցին։