Ռեյ ամրոց (Պոլյենսա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ ամրոց
Castillo del Rey
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
Տեղագրություն39°55′20″ հս․ լ. 03°00′36″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորԼաս Պալմաս[1]
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասMuralla de Las Palmas?
Ընթացիկ վիճակկիսավեր
Վերահսկվում էRI-51-0008481
Քարտեզ
Քարտեզ
 Castle of San Francisco (Las Palmas de Gran Canaria) Վիքիպահեստում

Ռեյ ամրոց (իսպ.՝ Castillo del Rey), ամրոց Իսպանիայի Բալեարյան կղզիներում (Մալյորկա), Տեռնալես հովտում գտնվող համանուն լեռան վրա, ծովի մակերևույթից 492 մ բարձրության վրա։

1993 թվականի նոյեմբերի 30-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Ռեյ ամրոց ընդգրկվել է Իսպանիայի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0008481 գրանցման համարի տակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեցիաների ժամանակ արդեն այն օգտագործվում էր որպես պաշտպանողական կառույց, որը շարունակվեց արաբների տիրապետության ժամանակ։

Ամրոցի տեսքը վերևից

1229 թվականին Մալյորկայի ազատագրման ժամանակ Ալարոյի ամրոցի հետ միասին Ջեյմ I Արագոնացին գրավում է նաև Ռեյ ամրոցը։ Նրանք հանդիսանում էին Մալյորկայի վերջին պաշտպանողական կառույցները և դիմադրեցին մինչև 1231 թվականը։

Մեկ այլ պատմական տվյալ, որը կապված է այդ վայրերի հետ, դա 1343 թվականին ամրոցի շրջափակումն է եղել, որը տևել է շուրջ երեք ամիս, որից հետո Մալյորկայի արքա Ջեյմ III-ը միացավ Արագոնին և տեղի ունեցավ Պեդրո Արագոնացու թագադրման ծիսակատարությունը[3]։

Ամրոցը օգտագործվել է առավելապես, որպես դիտակետ, այլ ոչ թե պաշտպանողական կառույց։ 18-րդ դարում ամրոցը լքվել է, որից հետո այն սկսվել է քայքայվել։

Ներկայումս ամրոցը գտնվում է կիսավեր վիճակում, իսկ մուտքը գրեթե ամբողջությամ վնասվել է և դառել անանցանելի։

1896 թվականին իսպանացի պոետ Միգել Կոստան գրել է պոեմ նվիրված ամրոցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]