Ռաֆիկ Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1926[1] |
Ծննդավայր | Կավարտ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | 1989 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1958)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1961)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ռաֆիկ Արմենակի Մինասյան (մայիսի 15, 1926[1], Կավարտ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1989), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1946)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1926 թվականին Ղափան քաղաքի տարածքում գտնվող Կավարտ բանավանում։ Ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1958) և ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1961)։ 1942-1949 թվականներին աշխատել է Ղափանի պղնձահանքերում, որպես փականագործ, կոմպրեսորային կայանի մեքենավար, նորմավորող, 1949 թվականից՝ Ղափանի շրջկոմում, Ղափանի շրջանային «Պղնձի համար» թերթի խմբագրությունում։ 1956-1959 թվականներին եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար, 1961-1963 թվականներին՝ պատասխանատու կազմակերպիչ, 1963-1978 թվականներին՝ ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1978 թվականից՝ ՀԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության նախարար։ Եղել է ԽՄԿԿ XXIII և ՀԿԿ XIX-XX, XXIII-XXVII համագումարների պատգամավոր, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ (1978), ՀԽՍՀ 7-10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։ ՀԿԿ ԿԿ անդամ է 1964 թվականից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3, ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 556)։ |