Ռաֆայել Շախկուլյան
Արտաքին տեսք
Ռաֆայել Շախկուլյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1928 |
Ծննդավայր | Սալսկ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 13, 1998 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1952) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Ռաֆայել Հովհաննեսի Շախկուլյան (հուլիսի 29, 1928, Սալսկ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - մարտի 13, 1998, Երևան, Հայաստան), տնտեսագետ։
Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պատվավոր դոկտոր (1996 թվական), պրոֆեսոր (1997 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1952 թվական)։
1967–1975 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի տնտեսագիտության խմբագրության վարիչ, 1981–1998 թվականներին՝ «Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր։
Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ (1997 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |