Ռաֆայել Շախկուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Շախկուլյան
Ծնվել էհուլիսի 29, 1928(1928-07-29)
ԾննդավայրՍալսկ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 13, 1998(1998-03-13) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1952)
Մասնագիտությունտնտեսագետ

Ռաֆայել Հովհաննեսի Շախկուլյան (հուլիսի 29, 1928(1928-07-29), Սալսկ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - մարտի 13, 1998(1998-03-13), Երևան, Հայաստան), տնտեսագետ։

Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պատվավոր դոկտոր (1996 թվական), պրոֆեսոր (1997 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1952 թվական)։

1967–1975 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի տնտեսագիտության խմբագրության վարիչ, 1981–1998 թվականներին՝ «Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր։

Ռուսաստանի Դաշնության հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ (1997 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։