Ռաֆայել Հովհաննիսյան (սերժանտ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Ախուրյան, Շիրակի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ և մրցանակներ |
Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյան (մայիսի 23, 1996, Ախուրյան, Շիրակի մարզ, Հայաստան), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի սերժանտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։
Մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը ծնվել է 1996 թ․ մայիսի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում Գևորգ Հովհաննիսյանի և Անահիտ Սողոյանի ընտանիքում։
Ռաֆայելն ընտանիքի միակ երեխան չէ, ունի երկու քույր։
Ռաֆայելը հաճախել է Ախուրյանի թիվ 2 մանկապարտեզ։ 2002-2003 թթ․ Ռաֆայելը սովորել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել է Գյումրի և 2003-2010 ուսումը շարունակել Գյումրու թիվ 42 միջնակարգ դպրոցում։
2010-2013 թթ․ Ռաֆայելը սովորել է Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանի փայտի գեղարվեստական փորագրություն բաժնում։
2013-2014 թթ․ Ռաֆայելը նույն ուսումնարանում անցել է համակարգչային օպերատորի պատրաստման մեկամյա կուրսեր։
Դեռ վաղ հասակից Ռաֆայելը սիրել է սպրոտը և զբաղվել բռնցքամարտով ու ֆուտբոլով։
Ռաֆայելը մասնակցել է տեղական բազմաթիվ մրցաշարերի և արժանացել մրցանակների։
Ռաֆայելը 2012 թվականին մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը։
Ռաֆայելը ստիպված է լինում կիսատ թողնել ուսումն ու սպորտը և մեկնել պարտադիր զինվորական ծառայության։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014/1 զորակոչով Ռաֆայելը զորակոչվում է բանակ։
6 ամիս ծառայությունն անցկացնում է Լուսակերտի ուսումնական զորամասում։
Սկզբում Ռաֆայելը պատրաստվել է որպես 82 մմ տրամաչափով ականանետի նշանառու, այնուհետև հրետանու հետախույզ, որից հետո հակատանկային հաշվարկի (Ֆագոտ համալիր) օպերատոր։
2014 թ․ դեկտեմբերի 25-ին լավ և անձնիվարաբար ծառայության համար Ռաֆայելը ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում։
2014 թ․ դեկտեմբերի 28-ին Ռաֆայելը մեկնում է ԼՂՀ 6-րդ պաշտպանական շրջան՝ Մատաղիս, որպես հակատանկային հաշվարկի /ֆագոտ համալիր/ ավագ օպերատոր։
2015 թ․ օգոստոսի 12-ին Ռաֆայելը տեղափոխվում է Թալիշ և ծառայության մնացած մասն անցկացնում այնտեղ։
2016 թ․ հունվարին Ռաֆայելը նշանակվում է հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, ֆագոտ հաշվարկի հրամանատար։
2016 թ․ փետրվարին Ռաֆայելը ստանում է սերժանտի զինվորական կոչում։
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։
Ապրիլի 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 1-ին Ռաֆայելը բարձրանում է մարտական դիրքեր։
Ադրբեջանական կողմն անցնում է սադրիչ գործողությունների և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվում է սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մելքոնյանը։
Ապրիլի 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսում է հարձակում և ոչ միայն տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացում հայ դիրքապահների ուղղությամբ, այլև արկակոծության է ենթարկում հայկական դիրքերը։
Արդեն առավոտյան ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսում՝ օգտագործելով իր զինապահեստում եղած գրեթե բոլոր զինատեսակները։
Առավոտյան 08։30-ի սահմաններում մարտական դիրքից հաղորդում են, որ 12-14 տանկեր գյուղից շարժվում են հայ դիրքապահների ուղղությամբ։
Ռաֆայելը՝ որպես հակատանկային հաշվարկի օպերատոր, հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, դասակի հրամանատարի՝ Տոնիկ Մարտիրոսյանի հետ շտապում է վերցնել ֆագոտ հաշվարկը և շարժվել տանկերի ուղղությամբ։
Կապի բացակայության պայմաններում Ռաֆայելն իր առջև տեսնում է տանկերի կուտակում, սակայն փորձում է ինքն իրեն համոզել, որ դրանք հայկական կողմի տանկերն են, քանի որ չի ցանկանում հավատալ, որ ադրբեջանական կողմին հաջողվել է ճեղքել պաշտպանության այդ հատվածը և առաջ շարժվել։
Սակայն տեսնելով, որ տանկերը կրակ են արձակում Թալիշ գյուղի ուղղությամբ, Ռաֆայելը հասկանում է դառը ճշմարտությունը և գործի դնում իր զենքը։
09։00 – 09։30 ի սահմաններում Ռաֆայելն արձակում է առաջին հրթիռը և խողում առաջին T-80 տանկը։ Ապա առաջին հրթիռին հետևում է երկրորդը և խոցվում է հաջորդ տանկը։
Ռաֆայելն արձակում է երրորդ հրթիռը, սակայն պողպատե զրահապատված T-90 տանկի ռադիոակտիվ ճառագայթները ոչնչացնում են հրթիռը և այն չի ծառայում իր նպատակին։
Ողջ ընթացքում տանկերը շարունակում են ակտիվ կրակ վարել հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ, իսկ Ռաֆայելի ուղղությամբ կրակ են արձակում տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից։
Երրորդ հրթիռի կրակոցից հետո Ռաֆայելը գումարտակի հրամանատարից թույլտվություն է հարցնում չորրորդ հրթիռն արձակելու համար։ Գումարտակի հրամանատարը թույլատրում է և Ռաֆայելը արձակում է չորրորդ հրթիռը և խոցում ադրբեջանական երրորդ տանկը։
Ապրիլի 2-ի ցերեկը, ապրիլի 3-ին և 4-ին Ռաֆայելն ու իր ծառայակից ընկերնեը մարտեր են վարել հայկական մարտական դիրքերում։ Ադրբեջանական կողմին մերթընդմերթ հաջողվել է մտնել հայկական դիրքեր, սակայն նրանց պատասխան գործողությունների արդյունքում դիրքերը հետ են գրավվել։
Ռաֆայելը շարունակում է զինվորական ծառայությունը մարտական դիրքերում մինչև հունիսի վերջ։ 2016 թ․ հուլիսի 15-ին Ռաֆայելը զորացրվում է բանակից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ապրիլի 15-ի հրամանագրով Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը բացառիկ արիության և խիզախության համար պարգևատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Կյանքն ապրիլից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2016թ․ սեպտեմբերին Ռաֆայելն ընդունվում է Գյումրու մանակավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետ։ Ռաֆայելը վայելում է բոլոր ազգակիցների սերն ու համակրանքը և սիրելի հերոսներից մեկն է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.youtube.com/watch?v=Of0JjvA2BTg
- http://hetq.am/arm/news/69527/rafayel-hovhannisyan-aprilyan-qarorya-paterazmum-ochnchacrel-e-tshnamu-ereq-tank.html/
- http://yerkirmedia.am/social/rafayel-hovhannisyan-patrazm-tank/ Արխիվացված 2016-08-21 Wayback Machine
- http://armedu.am/index.php/am/news/view/118(չաշխատող հղում)
- http://www.hayzinvor.am/39240.html
- http://www.ankakh.com/article/48572/%E2%80%8Bgyumryetsi-bvolvor-hyervosnyere-myek-tyeghum-ein%D5%9D-tankist-tigran-abgaryani-entaniqum Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
- http://asekose.am/news/8/217776-veradarcnel-goxacvace-e-nerdnel-zenqi-mej-rafayel-hovhannisyan.html
- https://www.youtube.com/watch?v=Of0JjvA2BTg