Ռասել Մեթի
Արտաքին տեսք
Ռասել Մեթի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1906 կամ սեպտեմբերի 20, 1906[1] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 28, 1978[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Russell Metty Վիքիպահեստում |
Ռասել Մեթի (անգլ.՝ Russell Metty, սեպտեմբերի 2, 1906 կամ սեպտեմբերի 20, 1906[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 28, 1978[2], Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասել Մեթին ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 20-ին, Լոս Անջելեսում։ 1925 թվականին սկսել է աշխատել Standard Film Laboratory-ում, որպես օգնական։ 1934 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը։ Երկու անգամ ամուսնացել է, այդ ամուսնություններից ունի երեք երեխա։ Ամերիկայի կինոօպերատորների հասարակության անդամ էր։ Մահացել է 1978 թվականի ապրիլի 28-ին։
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 — Laurel Awards` «Օպերատորի լավագույն գունավոր աշխատանք» կատեգորիայում` «Կյանքի նմանակում» ֆիլմի համար- անվանակարգ
- 1961 — «Օսկար»` «Օպերատորի լավագույն գունավոր աշխատանք» կատեգորիայում` «Սպարտակ» ֆիլմի համար— մրցանակ
- 1962 — ««Օսկար»` «Օպերատորի լավագույն գունավոր աշխատանք» կատեգորիայում` Ծաղկավոր թմբուկի երգը (ֆիլմ)[en] — անվանակարգ
- 1971 — «Էմմի» «Լավագույն օպերատորական աշխատանք» Ցեղեր (ֆիլմ)[en] — անվանակարգ
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինեմատոգրաֆում անցկացրած 43 տարվա ընթացքում Ռասել Մեթին նկարահանել է 167 ֆիլմ և սերիալ։
- 1938 — Փոքրիկի դաստիարակություն / Bringing Up Baby
- 1938 — Հյուրանոցի սպասարկում/ Room Service
- 1940 — Իռեն/ Irene
- 1940 — Պարի՛ր աղջիկ, պարի՛ր/ Dance, Girl, Dance
- 1942 — Մեծ փողոց/ The Big Street
- 1942 —ժաննա Փարիզեցի / Joan of Paris
- 1943 — Երկնքի սահմանը/ The Sky’s the Limit
- 1943 — Քնքուշ ընկեր / Tender Comrade
- 1943 — Հավերժություն և մեկ օր / Forever and a Day
- 1943 —Հիտլերի երեխաները / Hitler’s Children
- 1943 — Ծագող արևի հետևում/ Behind the Rising Sun
- 1944 —Երաժշտությունը Մանհեթենում / Music in Manhattan
- 1945 — Շարքային Ջոյի պատմությունը / The Story of G.I. Joe
- 1946 — Կիսակայարան/ Whistle Stop
- 1946 — Անծանոթը / The Stranger
- 1947 — Պատատուկ / Ivy
- 1947 — Սիրելի ընկերոջ անձնական գործը / The Private Affairs of Bel Ami
- 1947 —Վարդագույն ձին / Ride the Pink Horse
- 1948 — Հաղթանակի կամար / Arch of Triumph
- 1948 — Իմ բոլոր որդիները] / All My Sons
- 1948 —Համբույրներով մաքրիր ձեռքերիս արյունը / Kiss the Blood off My Hands
- 1949 — Մենք օտար էինք/ We Were Strangers
- 1949 — Տիկնայք մոլախաղեր են խաղում/ The Lady Gambles
- 1950 — Անապատի բազեն[en] / The Desert Hawk
- 1951 —Բուռն մակընթացություն / The Raging Tide
- 1952 — Աշխարհը նրա ձեռքերում / The World in His Arms
- 1952 —Ընդդեմ բոլոր դրոշների/ Against All Flags
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռասել Մեթի tcm.com կայքում
- Ռասել Մեթի Արխիվացված 2015-12-10 Wayback Machine cinematographers.nl կայքում
- Ռասել Մեթիի կենսագրությունը nytimes.com կայքում