Jump to content

Ռադիո Արևիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիո Արևիկ
ՏեսակՌադիոկայան
Հիմնադրված2019 թվականի սեպտեմբերի 1
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքarevik.armradio.am

Ռադիո Արևիկ - Հայաստանի Հանրային Ռադիոյի մանակապատանեկան ալիքը։ Ռադիո Արևիկի հաղորդումները նախկինում հեռարձակվել են Հանրային Ռադիոյի եթերում, սակայն 2019 թ. սեպտեմբերի 1-ից հանդես է գալիս առանձին ռադիոալիքով։ Այն ընդգրկված Հայաստանի Հանրային Ռադիոյի կազմում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թ. սեպտեմբերի 1-ին հեռարձակվել է առաջին փորձնական եթերը։ Ներկայումս այն հնարավոր է լսել միայն Ռադիո Արևիկի կայքում։ Մոտակա ժամանակներս Ռադիո Արևիկը կունենա նաև ռադիոհաճախականություն։

Ռադիոհաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրային Ռադիո

Ռադիո Արևիկի եթերում են՝ «Զարթուցիչ»՝ օրվա ընթացքում սպասվող իրադարձությունների մասին ռադիոհաղորդումը, «Պատանեկան ակումբ», «Մեկնարկ»՝ զրույցների շարք տարբեր ոլորտների մասնագետների հետ, «Լյա-Լյա-ֆա»՝ մանկապատանեկան երգերի հիթ-շքերթ, «Պստիկաշեն», «ՀայԹեք», «Նկարում ենք մի Հայաստան» «Կանաչ մոլորակ», «Ռադիոլաբ», «Նորարարներ»[2] և այլ բազմաբովանդակ ռադիոհաղորդումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կապը մեզ հետ». Ռադիո Արևիկ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Հաղորդումներ — Ռադիո Արևիկ». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.