Jump to content

Ռադիո Արևիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիո Արևիկ
պատկերանիշ
ՏեսակՌադիոկայան
Երկիր Հայաստան
Հիմնադրված2019 թվականի սեպտեմբերի 1
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրՀայաստանի հանրային ռադիո
Կայքradioarevik.am

Ռադիո Արևիկ, Հայաստանի Հանրային Ռադիոյի մանակապատանեկան ալիքն է։ Ռադիո Արևիկի հաղորդումները նախկինում հեռարձակվել են Հանրային Ռադիոյի եթերում, սակայն 2019 թ. սեպտեմբերի 1-ից հանդես է գալիս առանձին ռադիոալիքով (FM 97.3)։ Այն ընդգրկված Հայաստանի Հանրային Ռադիոյի կազմում[1]։

2019 թ. սեպտեմբերի 1-ին հեռարձակվել է առաջին փորձնական եթերը՝ միայն Ռադիո Արևիկի կայքում։ Ներկայումս այն հնարավոր է լսել նաև FM 97.3 ռադիոհաճախականությամբ:

Ռադիոհաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրային Ռադիո

Ռադիո Արևիկի եթերում են՝ «Զարթուցիչ»՝ օրվա ընթացքում սպասվող իրադարձությունների մասին ռադիոհաղորդումը, «Էկոակումբ», «Մեկնարկ»՝ զրույցների շարք տարբեր ոլորտների մասնագետների հետ, «Լյա-Լյա-ֆա»՝ մանկապատանեկան երգերի հիթ-շքերթ, «Պստիկաշեն», «ՀայԹեք», «Նկարում ենք մի Հայաստան», «Հոպլյա՛, հեքիաթ», «Մայրիկի դպրոց», «Ռադիոլաբ», «Ֆինանսական գրագիտություն»[2] և այլ բազմաբովանդակ ռադիոհաղորդումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կապը մեզ հետ». Ռադիո Արևիկ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Հաղորդումներ — Ռադիո Արևիկ». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.