Ջուդիթ Քարրի
Ջուդիթ Քարրի | |
---|---|
Ծնվել է | 1953 ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | earth scientist, համալսարանի դասախոս, կլիմայաբան և օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ[1], Պերդյու համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան (1982)[1] և Հյուսիսային Իլինոյսի համալսարան (1974)[1] |
Գիտական ղեկավար | Hsiao-Lan Kuo?[2] |
Եղել է գիտական ղեկավար | Carol Anne Clayson?[2] |
Պարգևներ | |
Judith Curry Վիքիպահեստում |
Ջուդիթ Ա. Քարրի (անգլ.՝ Judith A. Curry, 1953, ԱՄՆ), ամերիկացի կլիմայագետ և Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Երկրի և մթնոլորտային գիտությունների դպրոցի նախկին ղեկավար։ Նրա հետազոտությունների հետաքրքրության շրջանակը ներառում է արևադարձային ցիկլոնները, Երկրի հեռազննումը, մթնոլորտային մոդելավորումը, բևեռային կլիման, օվկիանոսի և մթնոլորտի փոխազդեցությունը և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մթնոլորտային ուսումնասիրությունների համար։ Ազգային հետազոտական խորհրդի կլիմայի հետազոտության հանձնաժողովի անդամ է[4]։
Քարրին համարվում է «Մթնոլորտի և օվկիանոսների թերմոդինամիկա» (1999) (անգլ.՝ Thermodynamics of Atmospheres and Oceans) և «Մթնոլորտային գիտությունների հանրագիտարան» (2002) (անգլ.՝ Encyclopedia of Atmospheric Sciences), ինչպես նաև ավելի քան 140 գիտական աշխատությունների համահեղինակ։ Քարրիի մրցանակների շարքում է Ամերիկյան օդերևութաբանական ընկերությունից 1992 թվականին ստացած Henry G. Houghton Research Award մրցանակը։ Ինչ վերաբերում է կլիմայի փոփոխությանը, Քարրին կարծում է, որ ապագա կլիմայի սցենարները կանխատեսելիս, IPCC-ի զեկույցները սովորաբար անտեսում են այն, ինչ նա անվանում է «անորոշության հրեշ»[5]։ Քարրին նաև վարում է գիտա-հանրամատչելի բլոգ, որտեղ գրում է կլիմայագիտությանը վերաբերող թեմաների, ինչպես նաև գիտության և քաղաքականության փոխազդեցության վերաբերյալ հոդվածներ[6]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Քարրին ավարտել է Հյուսիսային Իլինոյսի համալսարանը` ստանալով աշխարհագրական գիտությունների բակալավրի աստիճան։ 1982 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է երկրագիտության բնագավառի փիլիսոփայության դոկտորի աստիճան[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարրին եղել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Երկրի և մթնոլորտային գիտությունների դպրոցի պրոֆեսոր և տնօրեն, որը ղեկավարել է 2002 թվականից մինչև 2013 թվականը։ Եղել է ՆԱՍԱ-ի Երկրի գիտությունների խորհրդատվական խորհրդի ենթահանձնաժողովի անդամ, որի առաքելությունն է խորհուրդներ և հանձնարարականներ տրամադրել ՆԱՍԱ-ի առաջնային ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ։ Նա համարվում է NOADA-ի կլիմայի աշխատանքային խմբի նոր անդամ է[6][8] և Գիտությունների ազգային ակադեմիայի տիեզերական հետազոտությունների խորհրդի և կլիմայի աշխատանքային խմբի նախկին անդամ[6][9]։ Նա Բոլդերի Կոլորադոյի համալսարանի մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների նախկին պրոֆեսոր է, եղել է նաև Պենսիլվանիայի Պերդյուի և Ուիսկոնսին-Մեդիսոն համալսարանների պրոֆեսոր[6][9]։ Քարրին եղել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Երկրի և մթնոլորտային գիտությունների դպրոցի պրոֆեսոր և տնօրեն, որը ղեկավարել է 2002 թվականից մինչև 2013 թվականը։ Եղել է ՆԱՍԱ-ի Երկրի գիտությունների խորհրդատվական խորհրդի ենթահանձնաժողովի անդամ, որի առաքելությունն է խորհուրդներ և հանձնարարականներ տրամադրել ՆԱՍԱ-ի առաջնային ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ։ Նա համարվում է NOADA-ի կլիմայի աշխատանքային խմբի նոր անդամ էref name="Climate Etc"/>[8] և Գիտությունների ազգային ակադեմիայի տիեզերական հետազոտությունների խորհրդի և կլիմայի աշխատանքային խմբի նախկին անդամ[6][9]։ Նա Բոլդերի Կոլորադոյի համալսարանի մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների նախկին պրոֆեսոր է, եղել է նաև Պենսիլվանիայի Պերդյուի և Ուիսկոնսին-Մեդիսոն համալսարանների պրոֆեսոր[6][9]։
Ակտիվորեն մասնակցել է արևադարձային ցիկլոնների ինտենսիվության և գլոբալ տաքացման միջև հնարավոր փոխհարաբերությունների ուսումնասիրությանը[10][11]։ Նրա հետազոտական խումբը նաև ուսումնասիրություններ է անցկացրել փոթորիկների և դրանց հասցրած վնասի չափերի վերաբերյալ։ Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ, ի թիվս այլ բաների, փոթորիկների հասցրած վնասների չափը մեծապես կախված է տորնադո համակարգի կողմից առաջացած հետևանքներից[12]։
«Մթնոլորտի և օվկիանոսների թերմոդինամիկա»-ի համահեղինակ (1999) (անգլ.՝ Thermodynamics of Atmospheres and Oceans) համահեղինակ է[13] և «Մթնոլորտային գիտությունների հանրագիտարան»-ի (2002) (անգլ.՝ Encyclopedia of Atmospheric Sciences) համախմբագիր[14]։ Հրատարակել է ավելի քան 130 գիտական աշխատություն peer reviewed[15]: 1992 թվականին Ամերիկյան օդերևութաբանական ընկերության կողմից նրան շնորհվել է Henry G. Houghton Research Award մրցանակ[15]։
Կլիմայի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Ջուդիթ Քարրին պաշտպանում է կլիմայի փոփոխությունների վերաբերյալ գիտական կարծիքները[16], բայց պնդում է, որ կլիմայագետները պետք է ավելի բարյացակամ լինեն նրանց հետ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական համաձայնությանը[16]։ Քարրին հայտարարում է, որ ինքը անհանգստացած է այն բանի համար, որը կլիմայագետների համայնքի կողմից կոչվում է «ցեղային բնավորություն», և ինքը տեսնում է, որ փորձում են կանգնել տվյալների ազատ տարածման և վերլուծության անկախ գնահատման ճանապարհին[16]։
2013 թվականին Քարրին ցուցմունք տվեց շրջակա միջավայրի հարցերով պալատի ենթահանձնաժողովին[17]՝ կարևորելով ապագա կլիմայի կանխատեսման շատ կարևոր անորոշությունների նշանակությունը[18]։
2014 թվականի հոկտեմբերին նա գրում է լրագրողական հոդված The Wall Street Journal-ի համար[19], որում նա պնդում է, որ 21-րդ դարի վերջին մարդածին տաքացումը պետք է ցածր լինի «վտանգի» մակարդակից 2 °C-ով, բացառությամբ Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ փորձագետների միջպետական խմբի (ԿՓՎՄԽ) արտանետումների առավել ծայրահեղ սցենարի, մինչդեռ ԿՓՎՄԽ-ն կանխատեսում էր ջերմաստիճանի 2 °C-ից բարձր տաքացում, մինչև 2040 թվականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://eas.gatech.edu/people/curry-dr-judith
- ↑ 2,0 2,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.icr.org/article/well-known-scientist-resigns-cites
- ↑ National Research Council. "Review of the U. S. CLIVAR Project Office". Committee to Review the U. S. Climate Variability and Predictability (CLIVAR) Project Office, National Academies Press, 2004, p. 35.
- ↑ Curry, Judith A. Climate Science and the Uncertainty Monster (und) // Bureau of the American Meteorological Society. — 2011. — Т. 175. — С. 1667—1682. —
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Персональный блог Джудит Карри «About Climate Etc.»
- ↑ «Judith Curry CV». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ 8,0 8,1 NOAA National Science Advisory Board, ed. (2008-09). «A Review of the NOAA Climate Services Strategic Plan, Final Report to the National Oceanic and Atmospheric Administration» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Ураганы and Global Warming: The Science, Technologies, and Politics». Researcher News (NASA). 2006 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ See, for example:
- Curry, J. A.; Webster, P. J.; Holland, G. J. (2006), «Mixing Politics and Science in Testing the Hypothesis That Greenhouse Warming Is Causing a Global Increase in Hurricane Intensity» (PDF), Bulletin of the American Meteorological Society, 87 (8): 1025–1037, doi:10.1175/BAMS-87-8-1025, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին, Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին
- Webster P. J., Holland G. J., Curry J. A., Chang H. R. Changes in tropical cyclone number, duration, and intensity in a warming environment(անգլ.) // Science : journal. — 2005. — Т. 309. — № 5742. — С. 1844—1846. — — PMID 16166514.
- ↑ «Refereed Papers». www.curry.eas.gatech.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ураганы Spawning More U. S. Tornadoes». www.livescience.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Curry, Judith A.; Webster, Peter J. Thermodynamics of Atmospheres and Oceans. — San Diego, California: Academic Press, a division of Harcourt Brace & Company, 1999. — ISBN 0-12-199570-4
- ↑ Encyclopedia of Atmospheric Sciences / Holton, James R.; Curry, Judith A.; Pyle, John A.. — Academic Press, a division of Harcourt Brace & Company, 2002. — ISBN 978-0-12-227090-1
- ↑ 15,0 15,1 «Ураганы and Global Warming: The Science, Technologies, and Politics». NASA Researcher News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Revkin, Andrew (2009 թ․ նոյեմբերի 27). «A Climate Scientist Who Engages Skeptics». New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Subcommittee on Environment Hearing — Policy Relevant Climate Issues in Context Արխիվացված 2013-04-28 Wayback Machine
- ↑ Congressional Hearing on Policy-Relevant Climate Issues in Context
- ↑ [1], WSJ op-ed «Global warming statistical meltdown», October 9, 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Email interview of Judith Curry Արխիվացված 2020-01-22 Wayback Machine by Keith Kloor, April 23, 2010. Curry also responds to questions in the comments thread (scroll down).
- Interview of Judith Curry at Oilprice.com, Feb 27, 2012.
- Study: Less Arctic ice means more U.S. snow, Feb 27, 2012. ( )
- Հետքրքրական հոդվածների Քարրիից
- "State of the Climate Debate", Judith Curry presentation at the National Press Club, Sept. 2014, includes slideshow (pdf) and video
- Opinion: Can scientists rebuild the public trust in climate science? at Physics Today, February 24, 2010
- Curry's open letter to graduate students and young scientists in fields related to climate research at Joseph Romm's "Climate Progress", November 27, 2009.
- Curry: On the credibility of climate research at Climate Audit, Nov 22, 2009
- Earlier climate policy articles by Curry Արխիվացված 2016-01-24 Wayback Machine, 2003–2008
- Քարրիի գրքերից
- Curry, Judith A.; Webster, Peter J. (1999). Thermodynamics of atmospheres and oceans. ISBN 9780121995706., by Judith A. Curry & Peter J. Webster
- FIRE Arctic clouds experiment. 2001., by Judith A. Curry
- Thermodynamics, Kinetics, and Microphysics of Clouds. Cambridge University Press. 2014. էջ 782. ISBN 9781107016033.
- Encyclopedia of atmospheric sciences, Volume 3. Academic Press. 2003. էջ 2780. ISBN 9780122270901.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Քարրի» հոդվածին։ |
|