Ջորջինա Չափման
Ջորջինա Չափման անգլ.՝ Georgina Chapman | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ և Ուիմբլդոնի Արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, dressmaker, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Հարվի Վայնշտեյն |
Ծնողներ | հայր՝ Brian Chapman? |
Georgina Chapman Վիքիպահեստում |
Ջորջինա Ռոուզ Չափման (անգլ.՝ Georgina Chapman, ապրիլի 14, 1976[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, երգչուհի, նորաձևության դիզայներ և ֆոտոմոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջինա Ռոուզ Չամփանը ծնվել է 1979 թվականին ապրիլի 14-ին Լոնդոնում՝ գործարար Բրայան Չամփմանի ընտանիքում։ Մեծացել է Ռիչմոնդում, սովորել է Ուիլթշիրի Մալբորո քոլեջում։ Իր 20 տարիների ընթացքում Չամփմանը մշակել է թեփի դեմ Head & Shoulders շամպունի գովազդը[2]։ Ապա գործընկեր Քերեն Քրեյգի հետ ծանոթացել է, երբ նրանք սովորում էին Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջում։ Չեփմենը Ուիմբլոնդի արվեստի դպրոցը ավարտել է 2001 թվականին և սկսել է իր կարիերան որպես նորաձևության դիզայներ[3]։ Համալսարանն ավարտելուց հետո նկարահանվել է տարաբնույթ սերիալներում և ֆիլմերում։
2004 թվականին Քարեն Քրեյգի հետ միասին Ջորջինան ստեղծել է «Marchesa» ֆեյշն-լեյբլը, որը կոչվել է ազնվական Լուիզա Կիզատիի պատվին։ Ապրանքանիշի ներդրողներից են Ջուզեպպե Չիպրիանին և Սթիվ Վիտկոֆը[4]։ 2006 թվականին լեյբլը ճանաչվել է Ամերիկայի մոդելավորողների խորհրդի կազմակերպության 10 լավագույն եզրափակիչ դուրս եկածներից մեկը[5]։ Ըստ Sunday Times-ի ամենահարուստ մարդկանց ցանկի՝ 2015 թվականի դրությամբ Չլեմենի մաուր կապիտալը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ[6]։ 2012-2019 թվականների ընթացքում եղել է Պոդիում նախագծի դատավոր[7]։
2019 թվականի մայիսին Չամփանի երեկոյան զգեստի դիզայնը 2019 թվականի Met Gala-ի գալա համերգի ժամանակ Նյու Յորքում ներկայացրել է հոլիվուդյան դերասանուհի Կոնստանս Վուն[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Չափմանը ծնվել է ազդրոսկրի անտեվերսիայով, ինչի արդյունքում քայլելիս նրա մատները ուղղված են եղել ներս։ Ութ տարեկան հասակում նրա մոտ ախտորոշել են դիսլեքսիա։
2007 թվականի դեկտեմբերի 15-ից Ջորջիանան ամուսնացած է եղել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ, որի հետ մինչև հարսանիքը հանդիպել է երեք տարի։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Չամփանը հայտարարել է Վայնշտեյնի հետ բաժանման մասին՝ կապված մամուլում հայտնված այլ կանանց նկատմամբ ամուսնու սեռական ոտնձգությունների մասին տվյալների հետ[9]։
Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Ինդիա Փյորլ Վայնշտեյնը[10][11] և որդին՝ Դաշիել Մաքս Ռոբերտ Վայնշտեյնը։
2020 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Չափմանը հարաբերությունների մեջ է գտնվում դերասան Էդրիեն Բրոուդիի հետ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Georgina Chapman». Fashion Elite (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Khomami, Nadia (2017 թ․ հոկտեմբերի 11). «Georgina Chapman: no longer behind Harvey Weinstein, still behind a global brand». The Guardian. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Fashion Mini: February 2008[պարզաբանել]
- ↑ «Marchesa Designer Profile». New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Georgina Chapman Net Worth According to the Sunday Times». Discoversoon.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Seidman, Robert (2011 թ․ նոյեմբերի 29). «'Project Runway All Stars' to Premiere Thursday, January 5 on Lifetime». TV by the Numbers (Press release). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «The Ghost of Susan Sontag Critiques the Met Gala Red Carpet». The Cut. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Harvey Weinstein's Wife Georgina Chapman Is Leaving Him: 'My Heart Breaks for All the Women Who Have Suffered'». PEOPLE.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Harvey Weinstein, Georgina Chapman Welcome Daughter India Pearl — Moms & Babies — Moms & Babies — People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «New York Post" Weinstein, Chapman blessed with another girl" nypost.com 31 August 2010». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Melissa Roberto (2020 թ․ մարտի 4). «Harvey Weinstein's ex-wife was 'shocked and humiliated' by scandal, disgraced mogul 'disgusts' her: report». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջինա Չափման» հոդվածին։ |
|