Ջոնգ Ըն Ջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնգ Ըն Ջի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 정은지
Ի ծնե անունՋոնգ Հյե Րիմ
Ծնվել էօգոստոսի 18, 1993(1993-08-18) (30 տարեկան)
Հեընդե, Բուսան, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերսենտիմենտալ բալլադ և քեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլIST Entertainment
ԿրթությունHyehwa Girls' High School?
ԱնդամակցությունA Pink
ԿապվածApink
Պարգևներ
 Jeong Eun-ji Վիքիպահեստում

Ջոնգ Ըն Ջի (հանգըլ՝ 정은지, իսկական անունը՝ Ջոնգ Հյե Ռիմ, օգոստոսի 18, 1993(1993-08-18), Հեընդե, Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեական այդոլ երգչուհի և դերասանուհի։ Հարավկորեական Apink խմբի գլխավոր վոկալիստն է։ Նրա հայտնիությունը ավելի է մեծացել «Վերադարձ 1997» (2012) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Նա նաև նկարահանվել է «Ձմեռը», «Այս ձմեռ քամին ուժեղ է» (2013), «Վերադարձ 1994» (2013), «Տրոտ երաժշտության սիրահարները» (2014) և «Եղիր համարձակ» (2015) դորամաներում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնգ Ըն Ջին ծնվել է Բուսանի Հեյոունդեգո թաղամասում[1] 1993 թվականի օգոստոսի 18-ին[2][3]։ Ի ծնե անունը Ջոնգ Հյե Րիմ է[4]։ Նա հաճախել է Hapdo Kindergarten, Շինջայի նախնական դպրոց, Ջեսոնգի աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոց և Հյեհվայի աղջիկների համար նախատեսված ավագ դպրոց։ 2004 թվականին հաղթել է KBS-ի «Հուզիչ օր, հաճելի օր» (կորեերեն՝ 신나는 날 즐거운 날) ծրագրում[5]։

Ջոնգ Ըն Ջին 2014 թվականի ապրիլի 11-ին

Apink-ը և երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերին, Ջոնգը անցել է Apink-ի լսումների փուլն ու դարձել խմբի գլխավոր վոկալիստը[6]։ Նա մինչ խմբի անդամ դառնալը պրոֆեսիոնալ կրթություն չի ստացել, ընդամենը 6 ամիս փորձեր է կատարել խմբի հետ[6]։

2011 թվականի ապրիլի 21-ին նա իր դեբյուտային ելույթն է ունեցել Apink-ի հետ «Mnet-ի M! CountdownOn» հաղորդման ժամանակ, երգելով «Mollayo» և «Wishlist» երգերը։

«A Cube for Season #Green» ծրագրում Ջոնգ Ըն Ջին Cube-ի արտիստ Յանգ Յո Սոբի հետ կատարել է «Love Day» երգը[7]։ 2012 թվականի օգոստոսին Ջոնգը ձայնագրել է երկու՝ «All For You» և «Our Love Like This», գովազդային երգերը, «Վերադարձ 1997»-ի աստղ Սո Ըն Գուկի հետ, դարձնելով այդ երգերը ֆիլմի սաունդթրեքներ[8][9]։

2014 թվականին երգել է Three Days-ի սաունդթրեք «It's You» երգը։ Երգը առաջին անգամ հնչել է մարտի 5-ին և շատ արագ զբաղեցրել է առաջին հորիզոնականները Bugs, Soribada և Daum Music հիթ-շքերթներում[10][11]։

Դերասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըն Ջին իր դերասանական առաջին քայլերն է կատարել «Վերադարձ 1997» ֆիլմում[12]։ Այս ֆիլմում Ըն Ջին կատարում է գլխավոր հերոսուհու դերը։ Նա ֆիլմում կենսուրախ ու ժպտերես աղջնակ է, որը իր էներգիան ծախսում է ոչ թե դասերի ու ապագայի մասին մտածմունքների, այլ H.O.T. բոյ-բենդին հետևելու վրա։ Մասնավորապես նա հետաքրքրվում է այդ խմբի անդամ Տոնի Անով[13]։ Ըն Ջին որպես նորահայտ դերասանուհի գովասանքի է արժանացել այդ դերը կատարելու համար[13][14]։ Նրա այդ դերը հաղթել է մի շարք մրցանկաբաշխություններում, որոնց թվում է նաև «49th Baeksang Arts Award for Best New TV Actress» մրցանակաբաշխությունը[15]։

Ըն Ջին կատարում է Հոլիվուդյան «Legally Blonde» մյուզիքլի կորեական տարբերակի գլխավոր հերոսուհու Էլլե Վուդսի կերպարը[16]։ Շոուն հեռարձակվել է 2012 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի մարտի 17[17][18]։

Ըն Ջին 2013 թվականին նկարահանվել է «Այս ձմեռ քամին ուժեղ է» մելոդրամայում[19]։ Նա հաղթել է SBS Drama Awards-ի «2-nd APAN Star Awards and New Star Award» մրցանակաբաշխության լավագույն դերակատարում անվանակարգում[19][20]։

2014 թվականին նկարահանվել է 2004 թվականի «Full House»-ի նոր տարբերակում[21]։ Այնուհետև նա նկարահանվել է «Տրոտ երաժշտության սիրահարները» ռոմանտիկ կատակերգությունում որպես գլխավոր հերոսուհի[22][23]։ Նա այս ֆիլմում կատարում է մի աղջկա դեր, որը շատ է սիրում տրոտ ոճի երաժշտությունը ու սիրահարվում է տրոտ չսիրող մի տղայի։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ և սոլո կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգ Ալբոմ Վաճառք
(Բեռնում)
Արտիստ
2012 "Love Day" A Cube For Season #Green 1,604,167+[24] Յանգ Յո Սոբի հետ
"All For You" Reply 1997 OST 2,499,273+[24] Սո Ըն Գուկի հետ
"Just the Way We Love" 1,428,802+[24]
2013 "A Year Ago" A Cube for Season #White 300,616+[25][26][27] Կիմ Նամ Ջուի ու Ջանգ Հյոն Սընգի հետ
"Short Hair" A Cube for Season #Blue 1,207,766+[28] Հահ Գակի հետ
"Know We're Going to Break Up" Little Giant 192,124+
"Fanta Time" Fanta Time Չկա տվյալ Լի Կվանգ Սուի և Niel-ի հետ[29]
"One Minute Ago" Barefooted Friends OST Չկա տվյալ Կանգ Հո Դոնգի հետ[30]
"Saving Santa" Saving Santa OST Չկա տվյալ Սոլո
"Christmas Song" Cube Entertainment Family Չկա տվյալ Cube Entertainment-ի կատարողների հետ
2014 "Break Up to Make Up" A Cube for Season #Sky-Blue 803,627+[31] Հահ Գակի հետ
"It's You" Three Days OST 417,438+[32] Սոլո

Երգեր և լիրիկական կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգ Արտիստ Ալբոմ Note
2015 Promise U (새끼손가락) A Pink Pink Memory Բառերը Բոմի ու Նանգի հետ, երաժշտությունը Բոմի ու Նանգի հետ, ձայնավորումը Բոմի ու Նանգի հետ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դերակատարում Հեռուստաընկերություն
2012 Վերադարձ 1997 Սոնգ Շի Վոն tvN
2013 Այս ձմեռ քամին ուժեղ է Մուն Հի Սուն
Վերադարձ 1994 Սոնգ Շի Վոն (կամեո, սերիա 16-17, 21) tvN
2014 Տրոտ երաժշտության սիրահարները Չհվե Չուն Հի KBS2
2015 Եղի՛ր համարձակ Կանգ Յոն Դու KBS2

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դերակատարում Նշումներ
2013 Saving Santa Շայնի անիմացիոն, կորեական

Երաժշտական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դերակատարում
2012-2013 Legally Blonde Էլլե Վուդս
2014 Full House Հան Ջի Ըն

Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Նոմինացված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2012 5th Korea Drama Awards Վերադարձ 1997 Լավագույն զույգ (Սո Ըն Գուկի հետ)[33] Հաղթանակ
5th Style Icon Awards Վերադարձ 1997 Թոփ 10 պատկերներ (Սո Ըն Գուկի հետ)[34] Հաղթանակ
14th Mnet Asian Music Award "All For You"
Վերադարձ 1997
Լավագույն սաունդթրեք (Սո Ըն Գուկի հետ)[35] Հաղթանակ
1st K-Drama Star Awards "All For You"
Վերադարձ 1997
Լավագույն սաունդթրեք (Սո Ըն Գուկի հետ)[36] Հաղթանակ
Վերադարձ 1997 Լավագույն զույգ (Սո Ըն Գուկի հետ)[36] Հաղթանակ
Վերադարձ 1997 Սկսնակ դերասանուհիներ[36] Հաղթանակ
Վերադարձ 1997 Լավագույն դերասանուհիներ Առաջադրված
4th MelOn Music Awards "All For You"
Վերադարձ 1997
Լավագույն սաունդթրեք (Սո Ըն Գուկի հետ)[37] Հաղթանակ
2013 2nd Gaon Chart K-Pop Awards "All For You"
Վերադարձ 1997
Տարվա երգ
(Սեպտեմբերյան մրցանակաբաշխություն)
(Սո Ըն Գուկի հետ)[38]
Հաղթանակ
49th Baeksang Arts Awards Վերադարձ 1997 Լավագույն սկսնակ հեռուստաաստղ[39] Հաղթանակ
Վերադարձ 1997 Հայտնի հեռուստադերասանուհիներ Առաջադրված
2nd APAN Star Awards Այս ձմեռ քամին ուժեղ է Լավագույն դերակատարում[40] Հաղթանակ
SBS Drama Awards Այս ձմեռ քամին ուժեղ է Լավագույն սկսնակ դերասանուհի[41] Հաղթանակ
2014 16th Seoul International Youth Film Festival Տրոտ երաժշտության սիրահարները Լավագույն երիտասարդ դերասանուհի Հաղթանակ
"It's You"
Երեք օր
Լավագույն սաունդթրեքը, որի կատարողը կին է Առաջադրված
22nd Korea Culture and Entertainment Awards Տրոտ երաժշտության սիրահարները Հեռուստասերիալների դերասանուհիներ Հաղթանակ
16th Mnet Asian Music Awards "Break Up to Make Up" Լավագույն գործակցություն (Հահ Գակի հետ)[42] Առաջադրված
Տարվա երգ (Հահ Գակի հետ)[42] Առաջադրված
6th MelOn Music Awards "It's You"
Երեք օր
Best OST[43] Առաջադրված
MTV Best of the Best "Break Up to Make Up" Լավագույն գործակցություն (հահ Գակի հետ) Հաղթանակ
2014 KBS Drama Awards|KBS Drama Awards Trot Lovers Քչաքանակ սերիալների դերասանուհիներ Առաջադրված
Լավագույն սկսնակ դերասանուհի Առաջադրված
Դերասանուհիների հայտնիության մրցանակաբաշխություն Հաղթանակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Apink's Jung Eunji Might Be Losing Her Special Talent». Soompi. 2013 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. 정은지. Naver (Korean). 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Kim, Jung-hee (2013 թ․ սեպտեմբերի 29). 에이핑크 정은지 "부산, 늘 그립고 가고 싶어…" [Apink Jung Eun-ji "Busan, it's always nostalgic and I want to go there..."]. BUVI News (Korean). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «allkpop Radar: Eunji». Allkpop. 2012 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Jeon, Hyung-jin (2012 թ․ սեպտեմբերի 6). 정은지, 알고보니 과거 동요대회서 최우수상 [Jung Eun-ji, actually first place in a past melody singing contest]. My Daily (Korean). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Apink takes you on a tour through their dorm life». Allkpop. 2011 թ․ մայիսի 30. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «B2ST's Yoseob and Apink's Eunji release MV for Love Day». Allkpop. 2012 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. Lee, Hye-ji (2012 թ․ սեպտեմբերի 6). «Respond 1997 couple Seo In-guk, A PINK's Eunji's duet song reigns atop Gaon Chart». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Jeon, Su-mi (2012 թ․ սեպտեմբերի 5). «Jung Eun Ji and Seo In Guk Continue Success of Reply 1997 with a Duet All-Kill». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Apink's Eunji lends her voice for new drama Three Days with the song It's You». Allkpop. 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  11. «Apink's Eunji tops real-time charts with It's You from Three Days OST». Allkpop. 2014 թ․ մարտի 6.
  12. «Nostalgic Drama Puts Apink's Jung Eun-ji in the Spotlight». The Chosun Ilbo. 2012 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 Lee, Kyung-nam (2013 թ․ սեպտեմբերի 17). «Kim Soo Ro Praises Apink's Jung Eun Ji for Her Acting in Reply 1997». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. «Apink's Eunji spends the night on the streets?». Allkpop. 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  15. `백상예술대상` 당신의 귀에 콕 박힌 스타의 말말말? [Baeksang Arts Awards Words words words of celebrities that stuck with you?]. WOW한국경제TV (Korean). 2013 թ․ մայիսի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Ho, Stewart (2012 թ․ սեպտեմբերի 25). «Apink's Jung Eun Ji Cast as Lead of Legally Blonde Musical». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. Sunwoo, Carla (2012 թ․ սեպտեմբերի 26). «Jung Eun-ji cast in Legally Blonde». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. «Apink's Eunji takes on musical Legally Blonde as next acting project». Allkpop. 2012 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  19. 19,0 19,1 «That Winter, The Wind Blows Jung Eun Ji's Fashion Sense that Expresses the Personality of her Character». KDramaStars. 2013 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  20. Ho, Stewart (2012 թ․ հոկտեմբերի 24). «Apink's Jung Eun Ji Confirmed for Zo In Sung, Song Hye Gyo's Wind Blows in Winter». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  21. Hong, Grace Danbi (2014 թ․ մարտի 5). «B2ST Yang Yo Seop, Apink Jung Eun Ji, VIXX Leo, Joo, and More to Star in Musical Full House». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  22. Jin, Eun-soo (2014 թ․ մայիսի 20). «Lover of Trot cast announced». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  23. Jeon, Su-mi (2014 թ․ մայիսի 19). «Apink′s Jung Eun Ji Confirmed for Trot Lovers». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  24. 24,0 24,1 24,2 «2012 Top 100 Gaon Download Chart».
  25. «2013 Week 2 Gaon Download Chart».
  26. «2013 Week 3 Gaon Download Chart».
  27. «2013 Week 4 Gaon Download Chart».
  28. «2013 Top 100 Gaon Download Chart».
  29. «Enjoy a 'Fanta Time' with TEEN TOP's Niel, Apink's Eunji, and Lee Kwang Soo». Allkpop. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  30. «'Barefoot Friends' unviels [sic] 1st OST 'My Story, My Song' featuring songs by UEE, Yoon Si Yoon, & Kang Ho Dong | allkpop.com». Allkpop. 2013 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  31. «2014 Top 100 Gaon Download Chart».
  32. «First Half 2014 Top 100 Gaon Chart».
  33. «Winners At The 5th Korea Drama Awards». Manila Bulletin via Yahoo!. 2012 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  34. «Apink's Jung Eun Ji expresses thoughts on winning Style Icon». Korea Star Daily via Yahoo!. 2012 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. Har, Garman (2012 թ․ դեկտեմբերի 3). «Hello Asia! News! 14th Mnet Asian Music Awards - Winners, Convention and Exhibition Centre, Hong Kong (30.11.12)». the AU review. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  36. 36,0 36,1 36,2 «K-Drama Star Awards winners + Kim Hyung Jun shares his feelings on winning». Allkpop. 2012 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  37. «Winners from the 2012 MelOn Music Awards. Allkpop. 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  38. «Winners from the 2nd Gaon Chart K-Pop Awards». Allkpop. 2013 թ․ փետրվարի 13. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  39. «Winners of the 49th Baeksang Arts Awards». Allkpop. 2013 թ․ մայիսի 10. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  40. «2013 APAN Star Awards – Winners List». Beatus Corner. 2013 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  41. «Winners from the 2013 SBS Drama Awards». Allkpop. 2013 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  42. 42,0 42,1 «MAMA 2014 Nominations». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  43. «Taeyang, IU, god and More Receive Awards at 2014 MelOn Music Awards». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.