Ջոն Կիցհաբեր
Ջոն Կիցհաբեր John Albert Kitzhaber | |||
| |||
---|---|---|---|
2011 թվականի հունվարի 10 - 2015 թվականի փետրվարի 18 | |||
Նախորդող | Թեոդոր Կուլոնգոսկի | ||
Հաջորդող | Քեյթ Բրաուն | ||
| |||
1995 թվականի հունվարի 9 - 2003 թվականի հունվարի 13 | |||
Նախորդող | Բարբարա Ռոբերտս Քեյ | ||
Հաջորդող | Թեոդոր Կուլոնգոսկի | ||
Կուսակցություն՝ | ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Դարտմուտի քոլեջ, South Eugene High School? և Oregon Health & Science University? | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բժիշկ | ||
Ծննդյան օր | մարտի 5, 1947 (77 տարեկան) | ||
Ծննդավայր | Colfax, Վաշինգտոն, ԱՄՆ | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Ամուսին | Շերոն Լակրուա | ||
Ջոն Ալբերտ Կիցհաբեր (անգլ.՝ John Albert Kitzhaber, մարտի 5, 1947[1], Colfax, Վաշինգտոն, ԱՄՆ) , ամերիկացի քաղաքական գործիչ, բժիշկ, Օրեգոնի նահանգապետ (1995—2003 և 2011—2015):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Յուջինի միջնակարգ դպրոցը (1965), Դարտմուտի քոլեջը (1969), Օրեգոնի համալսարանը (1973):
1973-1986 թվականներին Օրեգոնի Ռոզբուրգ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնությունում զբաղվել է բժշկական պրակտիկայով։
Օրեգոն նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ դառնալով (1979—1981) սկսել է կարիերան քաղաքականության մեջ։ 1980 թվականին ընտրվել է Օրեգոն նահանգի սենատոր։ Նահանգի սենատում նա ծառայել է 1981-1993 թվականներին, 1985-1993 թվականներին եղել է սենատի նախագահ։
Կիցհաբերն է եղել Օրեգոնի բժշկական ապահովագրության ծրագրի հիմնական հեղինակը[2]։ Այն ժամանակ այս օրենքը հակասում է դաշնային օրենսդրությանը[3]։ Այն բանից հետո, երբ նախագահ Բիլ Քլինթոնը հավանություն տվեց նախագծին, Օրեգոն դարձավ բժշկական ապահովագրության բարեփոխումների ոլորտում առաջատարը[4]։
Կիցհաբերը Օրեգոն նահանգի 35-րդ նահանգապետն էր, և այս պաշտոնը նա զբաղեցրել է երկու ժամկետով (1995—2003): Սահմանադրության համաձայն նա կարողացել է նահանգում 2004 թվականին ևս մեկ անգամ թեկնածություն դնել և ընտրվել։
Նահանգապետի պաշտոնում լինելու ժամանակ և 2010 թվականի ընտրություններին ընթացքում Կիցհաբերը մասնակցել է մի քանի ոչ առևտրային սոցիալական կազմակերպությունների գործունեությանը[5]։
2010 թվականին մասնակցել է Օրեգոնի ընտրություններին, հաղթել է ու դարձել նահանգապետ, իսկ 2011 թվականի հունվարի 10-ից նորից ղեկավարել է նահանգը[6]։
Ամուսնացած է եղել Շերոն Լակուրայի հետ։ Այդ ամուսնությունից նա ունեցել է իր որդի՝ Լոգանին (ծնվել է 1997 թվականին)։
2015 թվականի փետրվարի 14-ին հրաժարական է տվել իր հարսնացուի՝ Սիլվի Հեյզի հետ կապված մեղադրանքների պատճառով[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SNAC — 2010.
- ↑ Lydgate, Chris. «In sickness and in health». Willamette Week 25 Years retrospective. Արխիվացված 2008-12-07 Wayback Machine(անգլ.)
- ↑ Pear, Robert (March 20, 1993). «U.S. Backs Oregon’s Health Plan for Covering All Poor People». The New York Times.(անգլ.)
- ↑ Korn, Peter (February 27, 2007). «Some forge ahead on reform». Portland Tribune. Արխիվացված Հունիս 8, 2011 Wayback Machine(անգլ.)
- ↑ John Kitzhaber, MD. Արխիվացված 2010-07-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ John Kitzhaber wins Oregon’s governor race.(անգլ.)
- ↑ «Губернатор Орегона ушел в отставку из-за скандала с невестой». Лента.ру. 14 февраля 2015.